Իրանում հայտնել են, որ «գիտակցել են Արևմուտքի դավադրության խորությունը» Զանգեզուրի միջանցքի բացման հարցում
Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները ցույց են տալիս փոխադարձ վստահության աճը երկու երկրների միջև, «և եթե Աստված տա, դա կդառնա շրջադարձային պահ Իրանի և Ադրբեջանի պատմության մեջ, այս զգայուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»։ Այս մասին հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային գործերի գծով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, տեղեկացրել է NourNews-ը։
Նա սա կարևոր իրադարձություն է անվանել, որը «վկայում է եղբայրական հարաբերությունների աճող ամրապնդման և բարիդրացիության մասին Իրանի և Ադրբեջանի միջև»։
Վելայաթին ավելացրել է, որ վեջին տարիներին Ուկրաինայում միջադեպից հետո ԱՄՆ-ը ՆԱՏՕ քողարկմամբ մտադրվել է թափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան և ստեղծել այլընտրանք, որը կշեղեր Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայից դեպի Հարավային Կովկաս։
«Իրանը վճռականորեն դիմակայել է Ամերիկայի և նրա տարածաշրջանային դաշնակիցների ազդեցությանը և կանխել այդ դավադրության ձևավորումը իր հյուսիսարևմտյան սահմանների երկայնքով, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն կստեղծեր Իրանի տարածքային ամբողջականության մշտական սպառնալիք»,- նշել է նա։
Վելայաթին ընդգծել է, որ Արևմուտքը ձեռնարկել է գործողություններ, որոնք ցույց են տվել, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն «ճիշտ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հարցում»։
«Իրանի հակազդեցությունը Զանգեզուրի միջանցքի բացմանը պայմանավորված էր նրանով, որ Արևմուտքը ցանկանում է կազմակերպել հաղորդակցություն արևելքից արևմուտք Ադրբեջանով, Կասպից ծովով և Կենտրոնական Ասիայով։ Միայն Իրանն է գիտակցել այս դավադրության խորությունը։ Ի տարբերություն Արևմուտքի՝ Իրանն իսկապես ցանկանում է բարեկեցություն ադրբեջանցի եղբայրների համար։
Ժամանակ պահանջվեց այս հարցում փոխըմբռնման համար, և այժմ մենք հասել ենք ընդհանուր արդյունքների, և մի քանի ամիսների ընթացքում իրականացվել են երեք համատեղ զորավարժանքներ։ Դա վկայում է փոխադարձ վստահության աճի մասին երկու երկրների միջև»,- նշել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.