«Հայաքվե»․ Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի
Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:
«Տնտեսական աճը շատ ցածր է, նավթի հանույթը նվազում է, սոցիալական խնդիրները սրվում են։ Հաջորդ տարի Ադրբեջանն ստիպված է 7%-ով նվազեցնել իր պաշտպանական բյուջեն, 20%-ով նվազեցնել Արցախի օկուպացիայի վրա կատարվող ծախսերը։
Չորս տարում Ադրբեջանը մոտ 11 մլրդ դոլար է ծախսել Արցախի յուրացման վրա, բայց ընդամենը 8000 մարդ է կարողացել վերաբնակեցնել պաշտոնական տվյալներով, նրանցից շատերն էլ թղթի վրա են այնտեղ բնակվում, իրականում հեռանում են, ընդ որում` որքան ակտիվ մենք խոսենք վերադարձի մասին, այնքան շատ կհեռանան։
- Ադրբեջանցի ժողովուրդը մոտ 15 000 զոհ է տվել Արցախի զավթման համար, բայց իրականում դրանով փաստացի բան չի շահել, այդ պատճառով էլ այնտեղ սրվում են սոցիալական և քաղաքական հակասությունները: Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ընդամենը 14% է կազմել, նույնիսկ լցոնմամբ 37% են նկարել, որն ակնհայտ հիասթափության նշան է։
Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է, և եթե գոնե մի քանի տարի կարողանանք նրան դիմադրել, սեփական ժողովուրդը պատվանդանից վար կբերի և կսրբի նրան»,-ասված է հայտարարության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.