«ՏՂԱՅԱԿԱՆ» ՊԱՀՎԱԾՔԸ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է. ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ՝ ՀԱՊԿ-ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տղայական» պահվածքը պետք է դադարեցնել Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև։ Sputnik-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել հայկական բանակն ստեղծողներից մեկը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի առաջին պետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«Թույլ երկրները պետք է միությունների անդամ դառնան։ Հայաստանի համար այդպիսի դաշնակից է մեծ միջուկային տերություն Ռուսաստանը։ Կան, իհարկե, որոշ սխալներ ինչպես մի կողմից, այնպես էլ՝ մյուս։ Բայց մենք չենք կարող հեռանալ միմյանցից: Ընդհակառակը, հիմա դաշինքներ են ստեղծվում, իսկ այս միությունը քանդվում է. դա բացարձակ հանցանք է հայ ժողովրդի նկատմամբ», - համոզված է Տեր-Գրիգորյանցը։
Նրա խոսքով, Հայաստանում գտնվել են քաղաքական գործիչներ, ովքեր ասում են՝ «այ, ՀԱՊԿ-ը չի օգնում»։ Գեներալ-լեյտենանտը կարծում է, որ սխալ գործողություններն ու դիվանագիտական սկզբունքների խախտումն են երկու երկրների իշխանությունների միջև հանգեցրել տարաձայնությունների։ Sputnik-ի զրուցակիցը նշել է, որ միջպետական հարաբերություններում «փողոցային տղաների» պես վարվելը հիմարություն և ապաշնորհություն է։
«Հիմարություն է, երբ սադրիչները ՝ ի դեմս արևմտամետ ուժերի, Հայաստանում պահանջում են դուրս բերել ռուսական ռազմակայանը։ Դրանք ազգայնականներ են և սադրիչներ։ Եվ նրանց պետք է պատժել», - կարծիք է հայտնել փորձառու զորահրամանատարը։
Ընդունելով, որ ՀԱՊԿ-ի և գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է՝ Տեր-Գրիգորյանցն ընդգծել է, որ պետք է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը, դադարեցնել սևացնել մի կողմին՝ հարգանք պահանջելով մյուսի նկատմամբ, ապրել բարեկամության, եղբայրության միջավայրում և արդարացիորեն մոտենալ հարցերի լուծմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.