Զարմիկ Պողիկյան․ Հալեպի մեծ մասը գրավված է, հայերի շրջանում զոհեր չկան
Թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Գիշերն անորոշության մեջ է անցել։ Բախումների ձայներ էին լսվում։ Ցերեկն արդեն պարզ էր, որ ընդդիմադիրները գրեթե ամբողջությամբ քաղաքի մեջ են, բանակի ներկայություն չենք տեսնում։ Առավոտյան արդեն բախումների ձայներ չկային»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հայկական թաղամասերում զոհեր կամ վիրավորներ չկան։ Բոլորը սպասողական վիճակում են։
«Մենք կոչ ենք արել բնակարաններից դուրս չգալ»,- նշեց Պողիկյանը։
Գրոհայինները փակել են նաև Հալեպ-Դամասկոս մայրուղին, որովհետև այն ևս գրավված է, հենց այդ ճանապարհով էլ նրանք քաղաք են մտել։ Պողիկյանի խոսքով՝ Հալեպից հնարավոր է մեկ այլ ճանապարհով դուրս գալ, առանձին մարդիկ կան, որ լքում են քաղաքը, ճանապարհին լուրջ խցանում է, բայց ընդհանուր տարհանում չի հայտարարվել։
Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը դեռ երեկ շտապ տարհանվել են։
Հիշեցնենք` թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.