Ֆիդանը և Բլինքենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ուշադրության կենտրոնում եղել է Սիրիան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։
«Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ։ Քննարկվել են Սիրիայի վերջին իրադարձությունները։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած զարգացման, որը կուժեղացնի տարածաշրջանում անկայունությունը, և այս համատեքստում հանդես է գալիս լարվածության թուլացման օգտին։ Նա ասել է, որ Սիրիայում խաղաղություն և հանգստություն հաստատելու համար պետք է ավարտվի վարչակարգի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ իր և սիրիական խաղաղ բնակչության դեմ»,- հայտնել է աղբյուրը։
Նա հավելել է, որ «զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի և Հարավային Կովկասի, ինչպես նաև Գազայի հատվածի հարցերը»։
«Նախարար Ֆիդանն ասաց, որ Իսրայելը պետք է կատարի իր խոստումները՝ ապահովելու, որ հրադադարը Լիբանանում մշտական լինի։ Նա ասել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հրադադար հաստատել Գազայում և հումանիտար օգնություն հասցնել տարածաշրջան»,- հայտնել են գերատեսչությունից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.