Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՕՐՈՔ ՈՉ ԹԵ ԽԱԽՏՎԵԼ Է, ԱՅԼ ՏԵՂ-ՏԵՂ NՉՆՉШՑՎԵԼ
Ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում իշխանությունը, երբ իրենց իսկ մատնանշած տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունն իրենց պաշտոնավարման օրոք՝ իրենց հռչակած նոր կուրսի պայմաններում, ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ ոչնչացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված ԶՈՒ-ն անհրաժեշտ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնամխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու՝ մեկ կենտրոնին ապավինելու ասիմետրիկ և հիերարխիկ փոխհարաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ սիմետրիկ և ոչ հիերարխիկ փոխհարաբերություններով:
Եթե ավելի պարզ ձևակերպենք, իշխանությունն ասում է, որ մեկ կենտրոնին՝ ՌԴ-ին, ապավինելու և կախյալ հարաբերություններ ունենալու փոխարեն ընտրում ենք բազմաթիվ երկրների՝ այս դեպքում հասկանալ հավաքական Արևմուտքի, համաչափ և ոչ կախյալ հարաբերությունները:
Ինչպե՞ս է արտահայտվել «ԿԱԽՅԱԼ» հարաբերությունները, որոնք ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը՝ նախորդ բոլոր իշխանությունների օրոք, մանավանդ, երբ Հայաստանն այդ «կախյալ» հարաբերությունների դեպքում հաղթել է ու պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու սահմանային անձեռնամխելիությունը:
Եվ հակառակը, ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում իշխանությունը, երբ իրենց իսկ մատնանշած տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունն իրենց պաշտոնավարման օրոք՝ իրենց հռչակած նոր կուրսի պայմաններում, ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ ոչնչացվել:
Կամ ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որն այս 6-7 տարիների ընթացքում որևէ տեսանելի արդյունք չի ապահովել, ավելին՝ Հայաստանն այս ընթացքում կորցրել է տարածքներ, բանակցային գործընթացում թելադրողն Ադրբեջանն է, իսկ իշխանության տեսլականի ծանր հետևանքն Արցախի կորուստն ու մեր հայրենակիցների գերեվարումներն ու բռնի տեղահանումներն են:
Հասկանալի է, որ այս հայեցակարգը ռազմաքաղաքական է, ունի քաղաքական բաղադրիչ, բայց իմ տպավորությամբ, այն գրվել է ոչ այնքան ռազմական պրագմատիկ ուղենիշներ սահմանելու, որքան քաղաքական խոսքն այս կամ այն կենտրոնին հասցնելու համար:
Ավելին, այս հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են նույն իրենց նշած ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունը և փաստաթուղթը վերածում «հակա»-ների ու նոր առճակատումների հայեցակարգի»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:38
Армению на встрече высоких представителей, курирующих вопросы безопасности, в Москве будет представлять посол. Об этом сообщает РИА Новости со ссылкой на посольство.
-
2025-05-24 11:31
В течение прошедшей ночи и утра 24 мая дежурными средствами ПВО уничтожены 94 украинских беспилотных летательных аппарата. Об этом сообщает Минобороны России.
-
2025-05-24 10:33
Составители обвинительного заключения по делу бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна, которое рассматривается в бакинском суде, грубо нарушают основные нормы международного права, глубоко искажают фундаментальные правовые принципы, что создает опасный прецедент. Об этом говорится в заявлении правозащитницы Сирануш Саакян относительно обвинительного заключения по делу Варданяна.
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.