ՀՅԴ Բյուրոն մտահոգությամբ հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին
ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հալեպում և ընդհանրապես Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին։ Մեր մտահոգության և ուշադրության հիմնական կենտրոնը հատկապես Հալեպի և ընդհանրապես Սիրիայի տարածքի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելն է։
Այս նպատակով Հ.Յ.Դ. Բյուրոն մշտապես կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք առավելագույնն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաև հայ հոգևոր պետերի և տարբեր քաղաքական շրջանակների հետ։ Հալեպում և ընդհանրապես Սիրիայում վիճակը մշտապես փոփոխվող է։Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձևի օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։ Հաջորդ օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ:
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:39
Ливанскому армянину Вигену Эулджекчяну, удерживаемому в Баку, исполнилось 46 лет. Сообщение об этом распространила инициатива Free Armenian Hostages ("Свободу армянским пленным").
-
2025-07-14 05:33
Адвокат арестованной сроком на 3 месяца Лианы Арутюнян Заруи Постанджян выступила с заявлением.
-
2025-07-14 05:30
Турция использует «голубое топливо» как главный инструмент переформатирования Ближнего Востока под собственное геостратегическое видение, пишет Telegram-канал «Кавказарь» - тематический проект «Рыбаря».
-
2025-07-14 05:27
Пять человек из семи, ранее задержанных по делу о «подготовке теракта», освободили из изолятора временного содержания, сообщил телеграм-канал движения «Священная борьба».