Արթուր Խաչատրյան․ 2025-ի պետական բյուջեի նախագիծը ենթակա չէ կողմ քվեարկելու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ ըստ այս կառավարության՝ Արցախի բռնակցումից հետ հայ ժողովուրդն ավելի ապահով է։
«Ըստ այս կառավարության՝ 2020 թվականի ռազմական պոտենցիալի մի էական հատված կորցնելուց հետո ավելի անվտանգ ենք, հազարավոր երիտասարդ զինվորներ ու փառահեղ մարտական ուղի անցած սպաներ կորցնելուց հետո մենք ավելի պաշտպանված ենք։ Ի դեպ, կհիշե՞ք, մեր զինված ուժերը երբ Է զորավարժությունների մասնակցել, իսկ կհիշե՞ք ադրբեջանական ԶՈՒ-ն երբ է վերջին անգամ զորավարժությունների մասնակցել»,- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագածի վերջնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց նա։
Պատգամավորի խոսքով՝ այդ նախագիծը համարժեք չէ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, իսկ վարվող տնտեսական քաղաքականությունը չի ապահովում Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը։
«Կառավարության արտքին ու պաշտպանական քաղաքականությունն ունակ չէ ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- ընդգծեց նա։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը «Հայաստան» դաշինքը համարում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում։
«Ուստի, այն ենթակա չէ կողմ քվեարկելու»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.