Փաստաբանը քաղաքապետարանին հիշեցրել է գործադուլի իրավունքի մասին
Գործադուլի պատճառով վարորդներին աշխատանքից ազատած քաղաքապետարանին փաստաբան Մանուշ Եսայանը հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին՝ հատուկ նրանց համար հրապարակելով օրենքի համապատասխան հոդվածները.
«Երևանի քաղաքապետարան քանի որ ձեզ շատ եմ «սիրում» հիշեցնեմ էլի․ հնարավոր է դուք իրավաբան չունեք ձեր կառույցում՝
ՀՀ Սահմանադրության /2015թ փոփոխություններով/ 58-րդ հոդված՝ գործադուլի իրավունքը
1․ Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
2․ Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ Աշխատանքային օրեսգրքի 73-րդ հոդված՝
1․ Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ բողոքելով աշխատանքային վատ պայմաններից։ Գործադուլի հետևանքով մարդիկ տևական ժամանակ անցկացրել են կանգառներում՝ չկարողանալով ժամանակին հասնել աշխատանքի, դասի։
«Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,-ի պատասխան հայտարարել է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.