Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը
Իրանական կողմն ուղիղ հայտարարել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին: Թեհրանը ահաբեկչության դեմ պայքարում վճռականորեն կաջակցի Սիրիային։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Անկարա այցի ընթացքում անցկացվել են կարևոր բանակցություններ, որոնց շրջանակներում փոխանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ ուղերձը ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային իր ամուր աջակցության մասին: Թուրքիայի ԱԳ նախարարը մանրամասն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին. հայտարարվել է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները` հատկապես Սիրիայի հարևանները, կգան այն եզրահանգման, որ ահաբեկչությունը վարակ է», - Tasnim գործակալության փոխանցմամբ` ասել է Բաղային։
Նա ընդգծել է, որ եթե Մերձավոր Արևելքի երկրները չհամագործակցեն և չմասնակցեն ահաբեկչության հարցի լուծմանը, ապա տարածաշրջանի բոլոր երկրներն անպայման կտուժեն դրանից:
«Հայաթ Թահրիր աշ-Շամ»* (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա) ահաբեկչական խմբավորումը, մի շարք զինված կազմավորումների հետ համատեղ, որոնք մտնում են այսպես կոչված սիրիական զինված ընդդիմության մեջ, նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն է սկսել՝ Իդլիբի հյուսիսից շարժվելով դեպի Հալեպ և Համա քաղաքներ: Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձեր են ձեռնարկել առաջ շարժվելու Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը: Սիրիական բանակի հրամանատարությունն իր հերթին դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը դադարեցվել է և կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով զինյալների կողմից նախկինում գրավված մի շարք բնակավայրեր:
*ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.