Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ երկրում ռազմական դրություն է մտցվում
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ազգին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ երկրում ռազմական դրություն է մտցվում։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Yonhap գործակալությունը:
«Ես հայտարարում եմ ռազմական դրություն՝ արմատախիլ անելու հյուսիսկորեամետ ուժերը և պաշտպանելու ազատ սահմանադրական կարգը», - ասել է նա:
Yonhap-ի տվյալներով՝ ավելի վաղ կառավարության հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր իր դեմ իմպիչմենտի ընթացակարգ անցկացնելու փորձերի մասին:
Իր ուղերձի ընթացքում նախագահը ռազմական դրություն մտցնելն անվանել է մարդկանց ազատության և անվտանգության, ինչպես նաև հակապետական ուժերի գործողություններից երկրի կայունության ապահովման անխուսափելի միջոց:
Միևնույն ժամանակ, երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցկացվել է զինված ուժերի առանցքային հրամանատարների խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են զինված ուժերի արտակարգ պատրաստվածության և պատրաստվածության ուժեղացման վերաբերյալ ցուցումներ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 05:31
Фракция "Гражданский договор" в Совете старейшин Еревана возложила ответственность за инцидент в администрации Нор-Норка на правоохранительные органы.
-
2025-05-01 05:29
Антикоррупционный комитет Армении сообщает о завершении расследования по выделенному уголовному делу в отношении троих сотрудников префектуры столичной общины Центр. Один из них арестован, еще двое находятся под домашним арестом с выплатой залога.
-
2025-05-01 05:26
Вопрос Арцаха остаётся нерешённым и, более того, имеет экзистенциальное значение для армянского народа, подчёркивает депутат парламента Арцаха Метаксе Акопян.
-
2025-05-01 05:22
Европейская народная партия (ЕНП) в ходе конгресса в Валенсии 29-30 апреля приняла экстренную резолюцию по Армении.