Սիրիայի կապի պետական ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Հալեպի հյուսիսում
Սիրիական պետական հեռուստահաղորդակցության ընկերությունը դադարեցրել է բաժանորդների սպասարկումը Հալեպ նահանգում: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը։
«Սիրիայի կենտրոնական մասում ահաբեկչական հարձակումների պատճառով Հալեպում դադարեցվել են կապի ապահովման ծառայությունները»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 10:00
Кампания премьер-министра Армении Никола Пашиняна и Анны Акопян "Обучение – это модно" содержит коррупционные риски и элементы злоупотребления служебным положением. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал председатель Палаты аудиторов, руководитель инициативы "Армения-это я" Наири Саркисян.
-
2025-06-10 09:50
Спрос россиян на авиабилеты в Париж и Барселону на предстоящее лето вырос в два раза по сравнению с аналогичным периодом 2024 года, в то же время популярность Сеула и Тбилиси снизилась примерно на 20%. Об этом говорится в результатах исследования сервиса для планирования путешествий OneTwoTrip, сообщает ТАСС.
-
2025-06-10 09:47
В Армении проживают 75 тыс. мигрантов при общей численности в 2,9 млн. человек. Такие данные представляет Global relocate.
-
2025-06-10 09:47
Колумнист Sputnik Армения Арман Абовян разобрал вероятные схемы, по которым внешние кураторы пытаются добиться фактического подчинения или уничтожения ААЦ как последнего оплота армянского национального самосознания.