ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը․ Լլոյդ Օսթինը՝ Պապիկյանին
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Պենտագոնում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին ջերմ հյուրընկալության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ և նշել համագործակցության առաջնային ուղղությունները, որոնք ուղղված են ինչպես ՀՀ զինված ուժերի կերպափոխման իրագործմանը, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն:
Ողջունելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը պատմական է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր: Լլոյդ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:
Քարտուղար Օսթինը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.
-
2025-06-11 06:06
Двое мужчин во вторник были приговорены к пожизненному заключению по обвинению в соучастии в убийстве мальтийской журналистки Дафны Каруаны Галиции, сообщает Associated Press.
-
2025-06-11 05:56
Таможенные службы Армении временно перестанут пропускать армянские грузовики в Грузию. Как передает пресс-служба Комитета госдоходов республики, решение об этом принято с учетом скопления машин на грузинских пропускных пунктах в последнее время.
-
2025-06-11 05:52
Азербайджанский суд вновь отклонил ходатайство Рубена Варданяна о предоставлении его семье копий обвинительного заключения. Об этом пишут азербайджанские СМИ.