Reuters-ը ներկայացրել է Հալեպում տիրող իրավիճակը գրոհայինների վերահսկողության ներքո
Սիրիայի Հալեպ քաղաքի անակնկալ գրավումից մեկ շաբաթ անց քաղաքն աստիճանաբար վերադառնում է կյանքի նորմալ հուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեսանյութերի և բնակիչներից մի քանիսի վկայությունների հիման վրա։
Գործակալությունը նշում է, որ գիշերվա պարետային ժամը չեղարկվել է, խանութներում նորից հաց են վաճառում, ինտերնետային կապը բարելավվել է։
Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գլխավորությամբ գրոհայինները հարձակում են սկսել՝ գրավելով Հալեպը, իսկ դեկտեմբերի 5-ին՝ նաև Հոմսը։
«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ն ահաբեկչական է ճանաչված ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի կողմից։ Խմբավորումը տարիներ շարունակ փորձում է փոխել իր մասին ընկալումները։ Ըստ վերլուծաբանների՝ Հալեպում ձեռնարկված միջոցներով խմբավորումը փորձում է ցույց տալ, որ կենսունակ այլընտրանք է նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։
Ձգտելով հանգստացնել Հալեպի բնակիչներին, այդ թվում՝ փոքրամասնություններին, լրագրողներին և պետական ծառայողներին՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը հայտարարություններ է հրապարակել տեքստային հաղորդագրությունների միջոցով՝ ասելով, որ իրենց կողմից քաղաքի վերահսկողությունը նրանց վտանգի չի ենթարկի: Խմբավորումը նաև խոստացել է, որ հիմնական ծառայությունները կշարունակեն մատուցվել:
Reuters-ը նշում է, որ քրիստոնյաները հիմնականում մնացել են քաղաքում, իսկ կիրակի օրը պատարագ են մատուցել, որին այցելել են նաև որոշ գրոհայիններ։
Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ Հալեպի փողոցներում դեռ աղբ է կուտակված։ Բնակիչները վախենում են, որ բավականաչափ ջուր չեն ունենա կամ դիզել՝ տները ջեռուցելու համար։ Բնակիչները նշել են, որ, այնուամենայնիվ, ուրախ են, որ կյանքը շարունակվում է. շուկաները, հացի փռերը և բենզալցակայանները բաց են, չնայած մեծ հերթերին և բարձր գներին։
Reuters-ը նաև նշում է, որ ըստ տեսանյութերի՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը Սիրիայի կառավարական ուժերի զինվորներին հատուկ ժամանակավոր քարտ է տրամադրում, որը նրանց պաշտպանում է հնարավոր պատժից։ Նման քարտեր տրամադրող կենտրոնների դիմաց տասնյակ կառավարական ուժերի հերթեր են գոյացել։ Այդ կենտրոններում աշխատում են դիմակավորված գրոհայիններ՝ սև համազգեստով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 11:08
Армянская Апостольская Святая Церковь — один из краеугольных столпов духовной и национальной идентичности нашего народа — сегодня сталкивается с беспрецедентным давлением и нападками, напоминающими репрессии советской эпохи.Последние заявления премьер-министра Никола Пашиняна, в которых он не только требует отречения Католикоса Всех Армян, но и призывает «освободить Первопрестольный Эчмиадзин», закономерно вызвали глубокую обеспокоенность как с точки зрения духовной, так и национальной безопасности.
-
2025-06-10 11:07
Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце, сообщает пресс-служба МИД РА.
-
2025-06-10 11:06
Высказывания помощника президента Российской Федерации Владимира Мединского, сделанные во время интервью телеканалу Russia Today, когда он «исказил факты», касающиеся бывшего армяно-азербайджанского конфликта, и представил Карабах как спорную территорию, вызывают сожаление и удивление. Об этом говорится в заявлении МИД Азербайджана.
-
2025-06-10 11:03
Армянская сторона по-прежнему не называет причин затягивания сроков открытия Генерального консульства России в Армении. Об этом свидетельствует ответ МИД республики на письменный запрос Sputnik Армения.