Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Բելառուսի տարածքում ռուսական նորագույն սպառազինություն տեղակայել, այդ թվում՝ «Օրեշնիկ» համակարգ: Այդ մասին նա հայտարարել է այսօր Մինսկում Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստում։
«Վերջերս Ռուսաստանը հաջողությամբ իրականացրեց «Օրեշնիկի» գործարկումը. դա որոշակի ազդեցություն ունեցավ մեր նախկին գործընկերների, իսկ այժմ մրցակիցների վրա։ Խնդրում եմ հանդգնություն չհամարել, բայց ուզում եմ հրապարակավ խնդրել Ձեզ, որ Բելառուսի տարածքում սպառազինության նոր համակարգեր տեղակայվեն, առաջին հերթին՝ «Օրեշնիկ»», - հայտարարել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ դա լրջորեն կսթափեցնի ոմանց, ովքեր պատրաստ են պատերազմել Բելառուսի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ, և կհամապատասխանի վերջերս ստորագրված Ազգային անվտանգության հայեցակարգին:
ՌԴ նախագահը նշել է, որ հնարավոր է համարում Բելառուսում «Օրեշնիկի» տեղակայումը 2025 թվականի երկրորդ կեսին:
«Ըստ մեր նախնական հաշվարկների` այդ ժամանակ մենք կսկսենք սերիական արտադրությունը։ Այդ համալիրները կմտնեն Ռուսաստանի ռազմատեխնիկական համալիրներ։ Եվ զուգահեռաբար կսկսենք դրանց տեղակայումը Բելառուսի տարածքում», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք` Պուտինը նոյեմբերի 21-ին հայտնեց, որ միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկումներն ավարտվել են։ Գործողությունների շրջանակում ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում խոցել են խոշոր արդյունաբերական օբյեկտ, որը կապված է հրթիռային տեխնիկայի արտադրության հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.