ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀԱՅՏՆԵՑ 15 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՝ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ՞»
Երեկ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում՝ ՀՀ ԱԳ նախարարի աթոռը զբաղեցնող Միրզոյանը «ուրախալի» լուր հայտնեց. Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են «խաղաղության պայմանագրի» տեքստի 17 հոդվածներից 15-ը։ Նրա խոսքերով, «կամքի առկայության դեպքում կարելի է արագ ավարտել և ստորագրել փաստաթուղթը», և «Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է փակել թշնամանքի էջը Հարավային Կովկասում»:
Պատրաստվում են արդյոք գործող իշխանությունները «փակել թշնամանքի էջը», թե Հայաստանի պատմության վերջին էջը, ինչպես զգուշացնում էր Մոնթե Մելքոնյանը Արցախի հանձնման պարագայում, այլ խոսակցության թեմա է։ Տվյալ դեպքում կցանկանայինք ուշադրություն հրավիրել ասվածի մեկ այլ տեսանկյան վրա։
Մալթայի մայրաքաղաքում Միրզոյանի ելույթից մի քանի ժամ առաջ Բաքվում անցկացրեցին հերթական սադրիչ միջոցառումը. համաժողով՝ «Վերադարձի իրավունք. արդարության վերականգնում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» անվանումով: Ըստ ԶԼՄ-ների, դրան մասնակցել են Բաքվում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և ավելի քան 100 մասնակիցներ տարբեր երկրներից:
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե Հայաստանը «պարտավոր է» բանակցություններ սկսել «արևմտյան ադրբեջանցիների համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկել նրանց «հիմնարար իրավունքները» վերականգնելու համար:
«Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն իրականացնել՝ ադրբեջանական ժողովրդին պատկանող պատմական և մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը հետաքննելու նպատակով»,- հայտարարել է նա, ում ցուցումով հետևողականորեն ոչնչացվում և պղծվում է հայ ժողովրդի հինավուրց ժառանգությունն Արցախում և մեթոդաբար ավերվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Տոհմազուրկ քոչվորների նույն այն ցեղապետը, որն արդեն 4 տարի շարունակ ամեն կերպ խոչընդոտում և արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելությանը այցելել բռնազավթված Արցախ։
Բնականաբար, Ալիևին անմիջապես աջակցել է Թուրքիայի ներկայացուցիչը՝ հանձին Ազգային մեծ ժողովի պատգամավորի, որը «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» հարցում կրտսեր եղբայրներին խոստացել է «աջակցել մինչև վերջ»։ Եվ ընդ որում հաջողացրել է հայտարարել, որ այդ կոչերը «տարածքային նկրտումներ չեն բովանդակում» Հայաստանի նկատմամբ, իսկ այ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքների նկատմամբ նկրտումներն արտացոլված են ՀՀ Սահմանադրության մեջ, ուստի «Թուրքիան, ինչպեսև Ադրբեջանը, պահանջում է բացառել այդ կետերը»։
Նույն այդ ժամանակ Լա Վալետայում, որտեղ ընթանում էր ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստը, Միրզոյանը բարեկամաբար շփվում էր Թուրքիայի արտգործնախարարի և թուրք այլ ընկերների հետ։ Համենայնդեպս, հրապարակված լուսանկարն արձանագրել է քաղցր ու անկաշկանդ զրույցը, որի ժամանակ թուրքերից մեկը նույնիսկ ուսից գրկել է Արաբատին: Գուցե նա իր թուրք գործընկերոջը դժգոհությո՞ւն էր հայտնում «արևմտյան Ադրբեջան» նախագծին «մինչև վերջ աջակցելու» համար, իսկ Ֆիդանն ու իր գործընկերն այդ կերպ հանգստացնո՞ւմ էին նրան։
Դե, նույնպես տարբերակ է, թեեվ ֆանտաստիկայի ոլորտից. Արաբատն էլ հենց նրա համար է Արաբատ, որ խոսի միայն ու բացառապես «խաղաղության» մասին՝ ապշեցուցիչ կերպով «չնկատելով» Անկարայի և Բաքվի իր յուզգյարների իրական մտադրությունները։
Ի դեպ, փաշինյանական նախարարը պատրաստ էր հանդիպել նաև Բաքվի գործընկերոջ հետ, որի հետ զրույցը, կարելի է չկասկածել, նույնքան ջերմ կլիներ։ Բայց անհարմար բան էր պատահել. Ալիևն ու Բայրամովը հեռացող Բլինքենին արտահայտել էին իրենց արհամարհական «փի՜»-ն, քանի որ Նիկոլի և Արաբատի հետ խոսելիս բացարձակապես ոչ մի միջնորդ իրենց պետք չէ։
Իրոք, համախոհների ինչի՞ն է պետք միջնորդը, երբ նրանց միջև ոչ մի խնդիր ու տարաձայնություն չկա: Չէ՞ որ նույն Միրզոյանը, ելույթ ունենալով միջազգային բարձր ամբիոնից, մի բառով անգամ չի հիշատակում Հայաստանի նկատմամբ ընդամենը մի քանի ժամ առաջ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի հրապարակավ հայտարարած տարածքային նկրտումների մասին, ընդ որում՝ նախկինում էլ բազմիցս հնչեցրած։ Եվ Բաքվի ինչի՞ն է պետք միջնորդը, եթե հակառակ կողմը բացարձակ պատրաստակամություն է հայտնում համաձայնել ամեն ինչի, միայն թե այդ չարաբաստիկ թղթի կտորը ստորագրվի։
Մինչդեռ երկու ամիս առաջ, ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության համաժողովում, նույն Միրզոյանը հայտարարեց, որ «արևմտյան Ադրբեջանի մասին խոսակցությունները Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների տպավորություն են ստեղծում», և որ «հայ հասարակության մեջ մտահոգություն կա Ադրբեջանի հետագա ծրագրերի վերաբերյալ», «այսօր ադրբեջանական կողմը խոսում է «արևմտյան Ադրբեջանի» մասին, որը, նրանց կարծիքով, ընդգրկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Նրանք վստահեցնում են, թե դրանք տարածքային նկրտումներ չեն, բայց, ցավոք, տպավորությունը ճիշտ հակառակն է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, թե «Բաքվում կայանալիք COP29 խորհրդաժողովը կարող է նպաստել խաղաղ գործընթացին»։
Խորհրդաժողովն անցավ, բայց Բաքուն շարունակում է իր քաղաքականությունը, ինչը, թեպետ, ոչ ոք կասկածի տակ չէր էլ առնում։ Ուրեմն ի՞նչ պատահեց այս ընթացքում, եթե Արաբատին այլևս չեն անհանգստացնում Ադրբեջանի տարածքային նկրտումները, որոնք շարունակում են սաստիկ մտահոգել հայ հասարակությանը:
Այս հարցին պատասխանելու համար հիշենք Փաշինյանի ելույթը սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում. նա հայտարարեց, որ համաձայնագրի 16 հոդվածներից համաձայնեցված են 13-ը։ Երեկ Միրզոյանը հայտնեց արդեն 17 հոդվածից 15-ի ստորագրված լինելու մասին, այսինքն տեքստում ավելացել է մեկ հոդված, բայց համաձայնեցվածներին ավելացել են երկուսը։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե պաթոլոգիկ ստախոսները չեն խաբում:
Այստեղից էլ վերը հնչեցված հարցի պատասխանի միանգամայն հավանական վարկածը. դավաճանների իշխանությունը համաձայնել է Բաքվի հերթական պահանջին՝ ադրբեջանցիների «վերադարձին» Հայաստան։ Հենց սա է «խաղաղության պայմանագրի» վերջին երեք ամիսներին համաձայնեցված երկու դրույթներից մեկը։ Այդ իսկ պատճառով Միրզոյանը չխոսեց այդ մասին ԵԱՀԿ ԱԳՆԽ-ում, թեև երեք ամիս առաջ խոսում էր Վարշավայում։ Երկրորդ համաձայնեցված հոդվածը, հավանաբար, վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։
Ընդ որում Հայաստանը բռնազավթած հանցախումբը մի բառ անգամ չի ասում արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ոչ մի անգամ չի հիշատակում Ադրբեջանում 1988-1990թթ. ցեղասպանությունից փախած և բռնի տեղահանված 450 հազար հայերի մասին, լռում է հայկական պատմական անգին ժառանգության ոչնչացման մասին և չի պահանջում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցն օկուպացված Արցախ, չի բարձրացնում ինքնիշխան Հայաստանի տարածքների բռնազավթման և շատուշատ այլ հարցեր...
Իսկապես, Ադրբեջանի ինչի՞ն է պետք միջնորդը, որը կարող է պատահաբար, անզգուշորեն, անկեղծ մղումով օգնել հայ ժողովրդին՝ հիշեցնելու Փաշինյանին ու Միրզոյանին այդ փաստերից գոնե մեկը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:50
20 мая появилось сообщение о том, что Совет общественного вещателя (СОВ) применил дисциплинарное взыскание в отношении исполнительного директора Общественного радио Армении (ОРА) Армена Колояна. Причина - в очевидных нарушениях в процессе закупки в сентябре 2024 года. «Выявлено, что процедура закупки была организована без включения ее предмета в план закупок и опубликования информации в бюллетене», говорится в сообщении.
-
2025-05-19 09:27
«Предпринимаются шаги по нормализации отношений между Азербайджаном и Арменией», - заявил вчера помощник Алиева Хикмет Гаджиев. О каких таких «шагах» идет речь, он не уточнил, но заверил, что, дескать, «в регионе создались очень благоприятные условия для мира». Подобные самодовольные заявления из Баку, как правило, свидетельствуют об одном: Пашинян уже выполнил или обещал выполнить новые требования Азербайджана, о которых армянской общественности ничего не сообщается.
-
2025-05-15 09:18
На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.
-
2025-05-12 09:50
Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал 29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.