ԱԷՄԳ տնօրեն․ Իրանը պատրաստ է «կտրուկ» ավելացնել ուրանի իր պաշարները
Իրանը պատրաստ է «կտրուկ» ավելացնել ուրանի իր պաշարները, որոնք կմոտենան ռազմական նշանակության, քանի որ նա գործարկել է ժամանակակից ցենտրիֆուգների կասկադներ, ուբաթ հայտնել է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին, տեղեկացրել է Associated Press-ը։
Բահրեյնում լրագրողների հետ զրույցում՝ Մանամայի երկխոսության շրջանակում, Գրոսին ասել է, որ իր տեսուչները նախատեում են իմանալ, թե քանի ցենտրիֆուգ կգործադրի Իրանը այն բանից հետո, երբ Թեհրանը տեղեկացնի գործակալությանն իր պլանների մասին։
«Ես կարծում եմ, որ դա շատ տագնապալի է,- ասել է նա։- Նրանք պատրաստվել են և պահել այդ բոլոր օբյեկտները բարձր պատրաստվածության վիճակում, իսկ այժմ դրանք կակտիվացնեն։ Այնպես որ, դեռ կտեսնենք»։
«Եթե նրանք իսկապես գործադրեն դրանք, դա մեծ թռիչք կլինի»,- ավելացրել է նա։ ԱԷՄԳ հայտարարությունում նշվել է, որ Իրանն սկսել է կատարելագործված IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադի ուրան տալ, որը նախապես հարստացվել է 20 տոկոսի Ֆորդոյի իր ստորգետնյա օբյեկտում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:52
Всеармянский совет дипломатов выступил с заявлением:
-
2025-06-27 19:50
Армения подписала мирный договор с Турцией, открывает границы и посольства. Она также требует вывода российских войск из страны и арестовала главного пророссийского олигарха страны. Об этом в соцсетях написал экс-президент Грузии Михаил Саакашвили.
-
2025-06-27 19:49
Заявление Армянского национального конгресса о нападении полиции СНБ на собор Армянской Апостольской церкви:
-
2025-06-27 19:20
По состоянию на 18:45 полицейские продолжают подвергать приводу граждан от здания Следственного комитета.