ՌԴ դեսպանություն․ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
36 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որը խլեց 25 հազար մարդու կյանք, ավերեց Սպիտակ քաղաքը և մեծ ավերածություններ պատճառեց Գյումրի, Վանաձոր քաղաքներում։ Երկրաշարժի տարելիցին նման գրառում է կատարել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ֆեյսբուքյան էջում։
Դեսպանատունը հիշեցրել է, որ բնական աղետի մասին լուր ստանալով՝ նույն օրը Մոսկվայից Հայաստան է մեկնել պրոֆեսիոնալ բժիշկների և ռազմական վիրաբույժների թիմը։ Երկրաշարժից հետո առաջին ժամերին տուժածներին օգնության են հասել ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի սահմանապահ զորքերը։
«Աղետի գոտում արագ տեղակայվել են 50 հազար վրաններ և 200 դաշտային խոհանոցներ։ Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքներին, բացի կամավորներից, մասնակցել է ավելի քան 20 հազար զինվոր և սպա։ Ներգրավված է եղել ավելի քան երեք հազար միավոր ռազմական ու շինարարական տեխնիկա, իսկ 45 հազար շինարարներ միութենական բոլոր հանրապետություններից մաքրել են փլատակները։ Մարդասիրական օգնության հավաքագրումն ակտիվորեն իրականացվում էր ողջ երկրում։ Մոբիլիզացվել են Խորհրդային Միության նյութական, ֆինանսական և աշխատանքային բոլոր հնարավորությունները»,-ասված է գրառման մեջ։
Ողբերգության հետևանքները վերացնելու հանձնաժողովը ղեկավարել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն.Ի. Ռիժկովը։ Նրա հմուտ ղեկավարության շնորհիվ փլատակներից դուրս է բերվել 16 հազար մարդ, իսկ ընդհանուր առմամբ օգնություն է ցուցաբերվել ավերածության գոտում գտնվող 40 հազար մարդու։
2008 թվականին Ն.Ի. Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում։ 2015 թվականին Սպիտակում բացվել է երկրաշարժի հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցություն ունեցած խորհրդային զինվորների 3,5 մետրանոց հուշարձանը։
«Մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերին»,- ասված է ուղերձում։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.
-
2025-07-17 11:05
Последствием отсутствия управления стало обрушение тротуара в центре Еревана. Об этом на своей странице в «Facebook» написал член Совета старейшин Еревана от блока «Мать Армения» Геворк Степанян, опубликовав также видео.
-
2025-07-17 11:04
Тема предложений, полученных от стран-посредников в 2019 году — за год до войны, и ответа армянской стороны на эти предложения остается загадкой. Вчерашняя пресс-конференция также не стала исключением.