ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ
Հանգստյան օրերը հարուստ էին իրադարձություններով: Դեկտեմբերի 7-ին Հայաստանում ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Դեկտեմբերի 8-ին վառեցին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Պետք է արժանին մատուցել Ավինյանին, որ համբերեց մինչև ողբերգության տարելիցի օրն անցնի։ Սկզբունքորեն լույսերը կարող էին վառել նաև նոյեմբերի 8-ին։
Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Որ ժողովուրդը մի լավ պարի՝ տրանսպորտի գնի, անշարժ գույքի հարկի ու այլևայլի հետամանորյա թռիչքից առաջ։
ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ ԷՐ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ։ Նշեցին սիրիական իրադարձությունները, որտեղ «բռնապետ» Ասադին փոխարինելու է գալիս «ժողովրդավար», Ալ-Ղաիդայի նախկին հրամանատար Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին, որը նախկինում տարբեր երկրների ցուցակներում նշվում էր որպես թիվ մեկ ահաբեկիչ:
Բոլո՞րն են հիշում Վանգային, որը ժամանակին ասել է, որ Դամասկոսի անկումից հետո աշխարհում կսկսվի հերթական մեծ շիլափլավը։ Գուցե դա՞ է պատճառը, որ Ավինյանն այդքան շտապում էր տոնածառ դնել։
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին, բայց Գյումրիում Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերաօծման արարողությանը չմնաց: Հրավիրված էր Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը, որտեղ լուսանկարվեց Մակրոնի, Թրամփի և Մասքի հետ։
Որքան էլ տարօրինակ է, լուսանկարներում նա մի քիչ տխուր է։ Իհարկե, կարելի է տխրել տարբեր պատճառներով, օրինակ՝ տարրական հոգնածությունից։ Միայն թե տխուր Փաշինյանի խորապատկերին մի տեսակ շատ ուրախ են դիտվում Մակրոնը, Թրամփն ու Մասքը։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք ինչ-որ հարցում աջակցում են Փաշինյանին, որ չտխրի, ինչ-որ բանի համար մխիթարում։ Անցյալի՞ համար: Դժվար թե։ Անցյալը՝ Արցախը, արդեն ավարտվել է։ Դրա համար Փաշինյանին արդեն մխիթարել են։ Ավելի շուտ՝ ապագայի համար:
Սիրիայի իրադարձություններն, անշուշտ, հարված են Ռուսաստանի ու Իրանի դիրքերին և ուժեղացնում են Թուրքիայի դիրքերը։ Առհասարակ պատկերն առանձնապես հանելուկային չէ։ Արդեն ասել ենք, որ մինչև օվալաձև աշխատասենյակ Թրամփի մտնելը Արևմուտքի գլխավոր խնդիրը Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելն է, որպեսզի հետո Թրամփի համար ավելի հեշտ լինի պայմանավորվել Պուտինի հետ։ Ենթադրվում է, թե այդպես ավելի հեշտ կլինի։
Սկզբում արագ խաղաղություն կնքեցին Իսրայելի և Հըզբոլլահի միջև։ Այն ժամանակ փորձում էինք կռահել, թե ում է դա ձեռնտու։ Հիմա երևաց, թե ում։ Լիբանանում մի փոքր ազատելով ձեռքերը՝ Իսրայելն արդեն մտել է Սիրիա, կարկանդակի իր բաժինը ճանկելու։
Պետք է ենթադրել, որ Ասադին տապալելու գործողությունը ծրագրված էր հանգամանորեն և, հետևաբար, իրականացվեց շատ սրընթաց։ Կարելի է միայն ուրախանալ Ասադի համար, որը չարժանացավ Քադաֆիի և Հուսեյնի ճակատագրին, որոնց ժամանակին հոշոտման նետեցին երբեմնի գրեթե մտերիմ ընկերների երախը. առաջինի դեպքում՝ ֆրանսիացիների, երկրորդի դեպքում՝ ամերիկացիների։ Ռուսներն Ասադին փրկեցին, չլքեցին, թեև ակնհայտորեն դժգոհ էին վերջին օրերի նրա գործողություններից։
Ուրեմն ինչո՞ւ է տխրում Փաշինյանը Փարիզում՝ տոն-քաղաքում, լուսանկարվելով Մակրոնի, Թրամփի և Մասքի հետ։ Ենթադրվում է, որ տխրում է կանխատեսումներից, որ Սիրիայից հետո Էրդողանը կհիշի «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Սակայն, կարծում ենք, Փաշինյանի վիշտը դրա հետ չէ կապված։ Նա դեռևս մտավախություն չունի, թե Թուրքիան ու Ադրբեջանը հապշտապ ռազմական գործողություններ կձեռնարկեն։ Ըստ երևույթին, Փաշինյանի դարդն ուրիշ դարդեն է։
Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից և Փարիզ հրավիրվելուց, Ելիսեյան պալատում ընթրելուց ու Մակրոնի, Թրամփի և Մասքի հետ լուսանկարվելուց հետո, Թրամփի երդմնակալության նախաշեմին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ծրագրում հերթը Հայաստանի վարչապետինն է, նա պետք է քայլ անի: Օրինակ՝ վերջնականապես խզի կապերը ՀԱՊԿ-ի հետ…
Դատելով Փաշինյանի տրտմությունից՝ նա պատրաստ է այդ «ավելի մեծ թռիչքին»։ Գուցե, այո, կուզենար էլի ձգձգել կամ հարցը դնել հանրաքվեի, ինչը շատ ավելի ազնիվ կլիներ... Բայց համաձա՞յն են արդյոք սպասել «մխիթարիչները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 12:15
Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.
-
2025-05-21 12:14
Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.
-
2025-05-21 10:02
Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.
-
2025-05-21 09:38
То, что Никол Пашинян выглядел не в своей тарелке на празднествах в Москве, было не только очевидно, но и ожидаемо. Никаких двусторонних встреч, наиболее частый собеседник - Александр Лукашенко, к которому симпатий Пашинян точно не питает… Запоминающийся момент, когда лидер Китая приветствует Лукашенко, а привставшего для рукопожатия Пашиняна просто не замечает? Случайно? Возможно, не специально. Просто Пашинян - такая незначительная для китайского лидера фигура, что можно действительно не обратить внимания на то, привстал он для приветствия или не привстал…