Նարեկ ՄԱԼՅԱՆ․ ԻՆՁ ՄՈՏ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ՄԵՐ ՄԻՊ-Ը ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն» այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների միջազգային օրը բողոքի ակցիա է հրավիրել Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։ Իրավապաշտպանները հուշակոթողի մոտ են հրավիրում բոլոր այն մարդկանց, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների և քաղաքական բռնաճնշումների։
Հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանը, որ տևական ժամանակ անազատության մեջ էր, արձագանքել է հրավերին։
«Ցավոք, ես անցա քաղաքական հետապնդումների ողջ ներկապնակով՝ բռնություններ, հալածանքներ, բանտարկություն։ Բայց այստեղ հավաքված մարդկանց մեջ չեմ ճանաչում որևէ մեկին, որը հալածանքներից վախեցել է, լռել է, ճնշվել է»,-ասաց Մալյանը լրագրողների հետ զրույցում։
Նա նկատեց՝ գործող գլխավոր դատախազի պաշտոնավարման օրոք կալանքը դարձրել են պատժիչ մահակ, իսկ ՄԻՊ-ը, որ «դատախազուհու» ընկերուհին է, որևէ կերպ չի բարձրաձայնում խնդրի մասին։
«Բանտում գտնվելուս մեկ տարվա ընթացքում ՄԻՊ գրասենյակից զրո անգամ են հետաքրքրվել իմ ճակատագրով, իմ գոյությամբ։ Ես իմացա, որ անգամ հայտարարել են, ես չկամ, այսինքն, քաղբանտարկյալներ չկան»,-ասաց Մալյանը։
Նա ընդգծեց, որ այսօր, ոստիկանությունը կամ բանակը ավելի մեծ վստահություն ունեն հանրության շրջանում, քան ՄԻՊ-ը, իսկ նորմալ պետություններում պետք է հակառակը լիներ. «Ինձ մոտ տպավորություն է, որ աշխարհի բոլոր կենդանիներից մեր ՄԻՊ-ը չի սիրում մարդուն, և ցավոք սրտի, ինքը զբաղված է մարդու իրավունքների պաշտպանությամբ։
Ընդհանրապես Հայաստանում իշխանությունը երեք նպատակ է հետապնդում քաղաքական հալածանքների դիմելու ժամանակ։ Առաջինը դա մարդուն լռեցնելու, իր գործունեությունը կասեցնելու նպատակն է, երբ ինչ-որ ընդդիմադիր ալիք է լինում, միանգամից այսպես հիստերիկաբար զանգվածային հարյուրներով մարդկանց կալանավորում են, հետո դրանց մեծ մասը արդարացվում է: Երկրորդը՝ պատժել մարդուն իր գործունեության հետ կապված, և երրորդը հանրությանը վախեցնել այդ մարդու օրինակով, բանտարկելով X մարդուն, հանրությանը ընդհանուր առմամբ լռեցնել, վախեցնել, տները մտցնել, ասել՝ պետք է չխոսեք, պետք է դուրս չգաք, որովհետև դուք էլ կարժանանաք այդ մարդու ճակատագրին»,- հայտարարեց Նարեկ Մալյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: