ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 20 մլրդ դոլար՝ ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից
Միացյալ Նահանգները 20 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Ուկրաինային՝ որպես «Մեծ յոթնյակի» ծրագրի մաս՝ 50 միլիարդ դոլար ընդհանուր գումարով շտապ վարկեր տրամադրելու ծրագրով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությանը։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարեց 20 միլիարդ դոլարի ֆինանսավորման մասին՝ որպես G7-ի 50 միլիարդ դոլար արագացված վարկերի մի մաս», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Ֆինանսավորումը կտրամադրվի Համաշխարհային բանկի հատուկ հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել է Ուկրաինային աջակցելու համար։
Հաղորդագրության համաձայն՝ G7 երկրների ֆինանսների նախարարությունների ղեկավարները նախապես պայմանավորվել են, որ վարկն ամբողջությամբ մարվելու է 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Վարկի մայր գումարը և տոկոսները ծածկվելու են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով: Վարկերը երկկողմանի կտրամադրվեն G7 երկրների կողմից, ընդ որում բոլոր համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն ոչ ուշ, քան 2025 թվականի հունիսի 30-ը։
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7 երկրները սառեցրել են Ռուսաստանի Դաշնության արժութային պահուստների մոտ կեսը, որոնք գնահատվում են 300 միլիարդ դոլար, որոնցից ավելի քան 200 միլիարդ դոլարը գտնվում է Եվրոպայուм։
ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ռուսական ակտիվների սառեցումը անվանել է գողություն՝ ընդգծելով, որ ԵՄ-ն և G7-ը թիրախավորում են ոչ միայն մասնավոր, այլև ռուսական պետական միջոցները։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի ակտիվների բռնագրավմանը և հիշեցրել է, որ Ռուսաստանն ունի նաև արևմտյան երկրներից միջոցներ պահելու հնարավորություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.