Սուրովցև․ Հումանիտար փոխգործակցության ընդլայնումն ամրացնում է վստահությունը ՌԴ-ի և Հայաստանի միջև
Հումանիտար փոխգործակցության ընդլայնման համատեղ աշխատանքը թույլ է տալիս ամրացնել վստահությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև արագ փոփոխվող աշխարհի պայմաններում։ Այս մասին նշվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր Անատոլի Տորկունովի նամակում, որը «Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային վերափոխման պայմաններում. դասերը և ռազմավարական ընտրությունը» թեմայով կոնֆերանսում ընթերցել է բուհի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը։
«Ռուսական դիվանագիտությունը և հայկական մշակույթը սերտորեն կապված են պատմականորեն։ 2025թ. մենք նշելու ենք հանրահայտ Լազարյան ինստիտուտի հիմնադրման 210-ամյակը, որը դարձել է Ռուսական կայսրության արևելագետների և դիվանագետների դարբնոցը։
Լազարյան ինստիտուտի հիմնադիրներ են դարձել հայ ձեռներեցներ Լազարևները։ Լազարյան ինստիտուտում ստեղծված ավանդույթները որոշակի ազդեցություն են գործել ռուսական արևելագիտության վրա։ Այդ ավանդույթները ժառանգել է նաև Լազարյան ինստիտուտի հաջորդը՝ ՄԳԻՄՕ համալսարանը։
Ընդհանուր պատմական հիշողությունը և հարուստ մշակութային ժառանգությունը կարող են լավ կողմնորոշիչ ծառայել արդի միջազգային անորոշության պայմաններում։ Դրանք արտացոլում են անցյալի դասերը և մեր նախնիների ընտրությունը, որոնց ուշադիր ուսումնասիրումը օգնում է ռազմավարական մտածողությանն այսօր։
Համոզված եմ, որ կոնֆերանսը կնպաստի կարծիքների արդյունավետ փոխանակմանը, նոր գաղափարների մշակմանը, մեր երկրների փորձագիտական հանրույթների համախմբմանը՝ ի շահ երկողմ հարաբերությունների զարգացման»,- նշված է նամակում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.