Սուրովցև․ Ռուսական բուհերում անվճար ուսուցմամբ տեղերերը ՀՀ-ի համար էապես կավելացվեն
2023թ. Հայաստանին հատկացվել էր ռուսական բուհերում անվճար ուսուցման 250 քվոտա, եկող տարի այդ թիվն էապես կավելանա։
Այս մասին «Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային վերափոխման պայմաններում. դասերը և ռազմավարական ընտրությունը» թեմայով կոնֆերանսում ասել է բուհի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը։
Նա տեղեկացրել է, որ ռուսական համալսարաններում 2023թ. սովորել է ավելի քան 5 000 հայ ուսանող։
Նա ավելացրել է, որ ՄԳԻՄՕ-ում այժմ սովորում է 37 ուսանող Հայաստանից՝ նշելով, որ սկսած 1990-ականների կեսերից՝ համալսարանն ավարտել է ավելի քան 200 հայ ուսանող։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի և Հայաստանի կապերի ամրապնդման համար քաղաքական և տնտեսական գործոններն, իհարկե, կարևոր են, բայց արդյունավետ, բարեկամական և գործնական հարաբերությունների հիմքում ընկած է վստահությունը։
«Ուստի վստահության հարցը կրիտիկական նշանակություն ունի, և հենց հումանիտար կապերն են կոչված մարդկանց մակարդակով կապեր ձևավորել մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ Վստահությունն իր հերթին ծառայում է որպես ռեսուրս երկարաժամկետ նախագծերի և ռազմավարական համագործակցության համար։ Այս առնչությամբ կարևոր է, որ Հայաստանում պահպանվում է հետաքրրքվածությունը ռուսերենով բարձրագույն կրթություն ստանալու հարցում, այդ թվում ռուսական բյուջեի հաշվին»,- ասել է Սուրովցևը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.