Human Rights Watch-ը ԵՄ-ին կոչ է անում խստացնել միջոցները Վրաստանի դեմ
Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է անում խստացնել միջոցները Վրաստանի իշխանությունների դեմ։ Իրավապաշտպաններրը նաև կարծում են, որ Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը պետք է հետաքննեն ուժի գերազանցման բոլոր փաստերը ցուցարարների հանդեպ և պատասխանատվության ենթարկեն հակաիրավական գործողությունների բոլոր մասնակիցներին, տեղեկացրել է SOVA-ն։
«Քաղաքական և սահմանադրական ճգնաժամը, որն առաջացել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, մարդու իրավունքների հարցում կոշտ արձագանքը երկրում սպառնալիք են ստեղծում հետագա բարդությունների համար։
Եվրամիությունը դատապարտել է Վրաստանի իշխանությունների ճնշիչ գործողությունները, բայց եկել է վճռական քայլերի ժամանակը։ ԵՄ-ը պետք է պնդի, որ անկախ հետաքննություն իրականացվի Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ փորձագետների կողմից՝ ուսումնասիրելու համար ուժի անօրինական կիրառումը, կամային ձերբակալումները և կոշտ վերաբերմունքի և խոշտանգումների ապացույցները»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.