Զախարովան Սիրիայում ՌԴ օբյեկտների անձեռնմխելիությունն անվանել է առաջնահերթություն
Ռուսաստանն ուշադիր հետևում է Սիրիայի իրադարձություններին, ՌԴ-ի համար առաջնահերթություն է համարվում ռուսական դիվանագիտական և ռազմական օբյեկտների անձեռնմխելիությունը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի դրամատիկ իրադարձություններին։ Մեզ համար պարտադիր առաջնահերթություն է ռուսաստանցի քաղաքացիների անվտանգությունը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում, ինչպես նաև ռուսական օբյեկտների և ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը՝ դիվանագիտական, ռազմական և այլն, այդ թվում նրանց, որոնք կապ ունեն հայրենական ընկերությունների և կազմակերպությունների գործունեության հետ,- ասել է Զախարովան։- Ելնում ենք միջազգային-իրավական նորմերի անայլընտրանքային պահպանման սկզբունքից, որոնք կանոնակարգում են ռուսական հաստատությունների կարգավիճակը և գործունեությունը Սիրիայի տարածքում, ներառյալ Վիեննայի կոնվենցիաները»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.