Последние новости

Չինաստանի ԱԳՆ․ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի մշտական միջամտությունը այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին՝ մարդու իրավունքների մասին հոգալու պատրվակի տակ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ԱՄՆ պատժամիջոցները չինական ընկերությունների դեմ։

«Եթե ԱՄՆ-ը իսկապես հոգում է մարդու իրավունքների մասին, ապա պետք է սկզբում մարի սեփական պարտքերը մարդու իրավունքների ոլորտում, այլ ոչ թե քաղաքականացնի և որդեգրի այդ թեման, որպեսզի միջամտի այլ երկրների ներքին գործերին և վնաս պատճառի նրանց շահերին»։

Նա նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է ճնշել Չինաստանի բարձրտեխնոլոգիական ձեռնարկություններին և զրկել չինացի ժողովրդին զարգացման իրավունքից։ «Այդ հնարքները հաջողությամբ չեն ավարտվի»,- ասել է Մաո Նինը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ