Последние новости

ՔՊ․ Մեկ ամսով խմբակցությանն անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ գոյություն չունի

Մեկ ամսով խմբակցությանն անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ գոյություն չունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված իրավիճակին, ով հայտարարել է, որ մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը՝ կապված Հովիկ Աղազարյանի հետ ստեղծված իրավիճակի հետ:

«Այդպիսի կանոնակարգ չկա, կուսակցությունը չունի նման ընթացակարգ»,-նշեցին ՔՊ-ից հավելելով, որ ստեղծված իրավիճակի լուծման մի քանի տարբերակ կա. կամ Հակոբ Ասլանյանը պետք է հայտարարի, որ ընդհանրապես դադարեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, կամ էլ ՔՊ խմբակցությունն ինքն է որոշելու՝ Հակոբ Ասլանյանին թողնել խմբակցությունում, թե հեռացնել:

Նշվեց նաև, որ դեռ ոչինչ չեն կարող ասել, թե որ տարբերակը կընտրվի, դա պարզ կլինի առաջիկայում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել ենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից գուցե դուրս գա, բայց մանդատը վայր չդնի:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ