ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ի բյուջեին ֆինանսավորում չհատկացնելը կարող է ՀՀ-ին զրկել ձայնի իրավունքից
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով կառույցի շրջանակներում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Դիվանագետը հստակեցրել է, որ նշված միջոցների համար հիմք կարող է դառնալ երկու տարվա ընթացքում կուտակած պարտքը: Նման մոտեցումը, հավելել է նա, նման է ՄԱԿ-ում գործող պրակտիկային։
Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է բոլոր մասնակից երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է բաժնային ներդրումների հաշվին:
«Ռուսաստանն ապահովում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը, մինչդեռ մյուս մասնակիցները վճարում են 10-ական %։ Վճարումների մերժման կամ ուշացման որևէ ձև նախատեսված չէ. ընթացիկ տարում չփոխանցված գումարները դառնում են պարտք»- նշել է նա։
Դիվանագետը հավելել է, որ երկու տարի կուտակված պարտքի դեպքում անդամ պետությունը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից: Այդ մեխանիզմը, Զախարովայի խոսքով, նման է ՄԱԿ-ում գործող կանոններին։
Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանը հայտնել էր, որ հրաժարվում է միանալ ՀԱՊԿ-ի 2024 թվականի բյուջեի ֆինանսավորմանը։ Այդ կապակցությամբ հայտնի է դարձել, որ հանրապետության համար կհաշվարկվի 2025 թվականի կտրվածքով ՀԱՊԿ անդամավճարի չափը, չնայած ընթացիկ տարի չվճարելու մասին Երևանի որոշմանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը նաև ՀԱՊԿ-ն անվանում էր Հայաստանի «անվտանգության սպառնալիք»՝ հայտարարելով, որ կազմակերպության հետ հարաբերություններում «անվերադարձության կետն» անցած է: Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել են Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.