ԱՄՆ-ն և Իսրայելը օգտվում են Սիրիայի վիճակից. Իրանի ԻՀՊԿ-ն դատապարտել է ՑԱԽԱԼ-ի հարվածները
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի օբյեկտներին, որոնք հաջորդել են զինված ընդդիմության կողմից Դամասկոսի գրավմանն ու Բաշար Ասադի տապալմանը: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը և նրա հետևում կանգնած ԱՄՆ-ն չարաշահում են Սիրիայում տիրող անկայունությունը:
Կորպուսը ՑԱԽԱԼ-ի հարվածներն ու երկրի հարավում տարածքների գրավումն անվանել է ագրեսիայի աղաղակող ակտ։
ԻՀՊԿ-ում նաև վստահ են, որ ամերիկացիների և իսրայելցիների գործողությունները միայն համախմբում են «դիմադրության առանցքը»:
Նշենք, որ վերջին օրերին Իսրայելի բանակը գրավել է չեզոք գոտին Գոլանի շրջանում և Սիրիայի հարավում դրան հարող մի շարք շրջաններում` այդպիսով խախտելով 1974 թվականի ուժերի տարանջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.