«ԶԱՐԹՈՆՔԻ» ԽՄԲԱԳԻՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՍՓՅՈՒՌՔՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սփյուռք ունենալն ինքնանպատակ չպետք է լինի. եթե հիմնական նպատակակետը հայրենադրաձությունն է, ապա այս օրերին այն պետք է պատշաճ իրականացվեր։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Բեյրութում տպագրվող «Զարթոնք» պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
Նրա խոսքով` ոչ մի երկրում հայկական սփյուռքը երկար գոյատևել չի կարող։
«Մինչդեռ այս օրերին ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչ մի նորմալ քայլ չարեցին Սիրայից հայերի տարհանման համար, այլև ընդհանուր առմամբ հայրենադրաձության ոչ մի ծրագիր չիրականացրին։ Նախորդ իշխանությունները ինչ–որ փորձեր արեցին խնդիրը կարգավորելու համար, սակայն 2012 թվականից սկսված սիրիահայերի զանգվածային ներհոսքը ՀՀ շատ բանի ցուցիչ եղավ. սիրահայերի մի մասն ուղղակի մեկնեց այլ երկրներ, մի մասն էլ համակերպվեց երկրի պայմաններին»,– նշեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է այսօրվա ՀՀ իշխանությանը, այն, ըստ Հակոբյանի, ընդհանրապես հետաքրքրված չէ սփյուռքով, ու դրա վառ վկայությունը 2019 թ. սփյուռքի հարցերով նախարարության լուծարումն էր։
«Սփյուռքի հարցերն այսօր գրասենյակի մակարդակով է իրականացվում, և այստեղից հայտարարություն եղավ, որ օդանավով սիրահայերին տարհանելու են Հայաստան։ Այս պահին այդ մասին այլևս ոչ մի հրապարակում չի լինում։ Ես կարող եմ ասել, որ հայրենադարձության ծրագիրը ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները ձախողել են»,– ընդգծեց Հակոբյանը։
Նրա խոսքով` 2012 թվականին, երբ սիրահայերը եկան ՀՀ, իշխանությունները տարիների ընթացքում չկարողացան պահել նրանց` հարկերով ու այլ ոչ արտոնյալ պայմաններով «խեղդեցին» նրանց, ու նրանք ստիպված, թեև անորոշ ապագայով, սակայն նախընտրեցին վերադառնալ իրենց ծննադավայր։
Որպես իր ասածի հիմնավորում, Զարթոնք» պարբերականի գլխավոր խմբագիրը հիշեցրեց որոշ ժամանակ առաջ մետրոյի գետնանցումում «Հալեպ» կոչվող շուկայի քանդումը։ «Կոնկրետ ի՞նչ մեսիջ էր սա սիրահայերին. յուրաքանչյուր պետություն միշտ տարածք տրամադրում է եկվորներին. եթե նրանք կարողացան ոտքի կանգնել, ապա երկիրն էլ կկայանա, կզարգանա»,– ընդգծեց Հակոբյանը։
Նա նաև ՀՀ իշխանություններին զգուշացրեց`ինչ կատարվի Մերձավոր Արևելքում, անմիջական արձագանք է ունենալու նաև Հայաստանում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:59
Франция решительно осуждает приговор к пяти годам тюремного заключения, вынесенный российским судьей сопредседателю неправительственной организации по наблюдению за выборами «ГОЛОС» Григорию Мельконянцу. Об этом говорится в заявлении МИД Франции.
-
2025-05-20 05:56
Всеиндийский внутренний совет по драгоценным камням и ювелирным изделиям (GJC), высший орган, представляющий отечественную отрасль драгоценных камней и ювелирных изделий Индии, обратился к членам отрасли с просьбой прекратить деловые операции с Турцией и Азербайджаном. Об этом сообщает индийское издание The Hindu.
-
2025-05-20 05:52
Артисты Большого театра (Москва) и Мариинского театра (Санкт-Петербург) выступят в парке имени Туманяна в Ереване. Об этом сообщает мэрия столицы.
-
2025-05-20 05:48
«Зангезурский коридор соединит Турцию и страны тюркского мира». Об этом заявил министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.