Միխեիլ Կավելաշվիլին կդառնա Վրաստանի վեցերորդ նախագահը
Վրաստանի վեցերորդ նախագահը կդառնա Միխեիլ Կավելաշվիլին։ Դեկտեմբերի 14-ին Վրաստանում նախագահի ընտրություն է անցկացվել։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդին պետք է որոշեր 300 հոգուց բաղկացած ընտրիչների կոլեգիան։ Քվեարկությունն անցկացվել է «150+150» համակարգով։ Ընտրիչների կեսը Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն էին, մյուսները՝ մարզերի։ Նախագահի միակ թեկնածուն Միխեիլ Կավելաշվիլին էր, որի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
«Կավելաշվիլին 224 քվե է ստացել»,– հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:
Հիշեցնենք` ընդդիմությունը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ոչ կառավարական կազմակերպությունները համարում են, որ XI գումարման խորհրդարանն ու կառավարությունը լեգիտիմ չեն: Ըստ նրանց` ապագա նախագահը նույնպես լեգիտիմ չի լինի։
Զուրաբիշվիլին պնդում է` քանի դեռ երկրի իշխանությունը չի փոխվել խորհրդարանական նոր ընտրությունների միջոցով, իշխանության միակ լեգիտիմ ներկայացուցիչն ինքն է:
Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում են օրակարգից: Ամեն երեկո Վրաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների։ Ցուցարարները ուժայինների վրա քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտում, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 12:35
Мы должны набраться смелости признать: в Армении начался новый этап. Мы вступили в новую фазу нашей истории. Речь идёт не о чьих-то предпочтениях — это объективная реальность. Попробуем разобраться в её параметрах.
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.