Ֆիդանը ասել է, որ Թուրքիան չի մասնակցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին
Թուրքիան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությանը, որը հանգեցրել է Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիան նման գործընթացի մաս չի եղել։ ՀՏՍ-ի և այլ ընդդիմադիր խմբերի գործողությունների մեկնարկից հետո մենք ինտենսիվ ջանքեր գործադրեցինք, որպեսզի այն իրականացվի ամենաանարյուն, անխնդիր ձևով, սակայն նախկինում չէինք միավորվել որևէ երկրի կամ խմբի հետ և չենք մասնակցել նման պլանավորմանը»,- նախարարի խոսքերը մեջբերել է Էկոնոմ թերթը:
Ֆիդանը նաև ասել է, որ չի հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար, թեև նման փորձեր բազմիցս արվել են երրորդ երկրների միջնորդությամբ։ «Փորձ ենք արել գալ, ցանկացել ենք, մերժել են։ Մենք նույնիսկ որպես միջնորդ օգտագործել ենք տարածաշրջանի երկրները, մասնավորապես Իրաքը։ Նա [Ասադը] բացասական պատասխան է տվել բոլորին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Իսրայելը երբեք չի ցանկացել, որ Ասադը հեռանա։ «Իսրայելը երբեք չի ցանկացել, որ Ասադը հեռանա. Ասադն ընդհանրապես օգտակար խաղացող էր նրա համար»,- նշել է Ֆիդանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 09:04
Баку продолжается "суд" над бывшим госминистром Нагорного Карабаха, филантропом и меценатом Рубеном Варданяном.
-
2025-05-07 08:59
Греческие и еврейские организации США выступили с заявлениями, призвав Вашингтон лишить Турцию доступа к программе по истребителям F-35.
-
2025-05-07 08:58
Производство коньяка в Армении в I квартале 2025 года сократилось почти на 40%, до 3 млн 249 тыс. л (в пересчете на 100%-й спирт). Об этом сообщает Статкомитет республики (здесь и далее сравнение с I кварталом 2024 года).
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.