Արագածոտնի մարզպետի օգնականին ոստիկանությունը բերման է ենթարկել թմրանյութ պահելու համար
ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Ա․ Մարկոսյանին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
ՆԳՆ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին ձերբակալության լուրը` առանց անուններ նշելու։
«Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի կերպով թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված»,–հայտնեցին ոստիկանությունից` հավելելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արագածոտնի մարզում լարված և տագնապային տրամադրություններ են, անգամ մարզպետարանի աշխատակիցներն են վախենում գնալ աշխատանքի։
Տեղեկության իսկությունը ճշտելու համար Euromedia24-ը կապ էր հաստատել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ, սակայն մարզպետը նշել էր, որ տեղյակ չէ իր օգնականի հետ կատարվածից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.