Միշուստին․ Պետք է առաջ մղել ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ հետագա փոխգործակցությունը
ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն ապացուցել են իրենց արդյունավետությունն ու պահանջվածությունը, Ռուսաստանը կարևորում է մերձավոր հարևանների հետ գործնական փոխգործակցության առաջմղումը։ Փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ամփոփելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի արդյունքները:
«Անկախ պետությունների համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միությունը մեր տարածաշրջանում կապերի ամրապնդման հիմնական հարթակներն են։ Իհարկե, մենք բոլորս պետք է առաջ մղենք հետագա գործնական փոխգործակցությունը մեր մերձավոր հարևանների հետ և, իհարկե, պետք է ընդլայնենք մեր գործունեության դաշտը։ Դա բոլոր մասնակիցների շահերից է բխում»,-ասել է Միշուստինը՝ փոխվարչապետներին հանձնարարելով վերահսկել պայմանավորվածությունների իրագործումը իրենց պատասխանատվության ոլորտներում։
Անցած շաբաթ Մոսկվայում կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Միշուստինի խոսքով՝ ԵԱՏՄ երկրները շարունակում են աշխատել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ: Մի շարք որոշումներ են ընդունվել ինտեգրման ներուժն ամբողջությամբ բացահայտելու համար, և դրանցից մեկը վերաբերում է համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում «հնգյակի» պետությունների բիզնեսին օգնելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.