ՌԴ առողջապահության նախարարը նշել է Հայաստանի հետ համագործակցության առանցքային ոլորտները
Հայաստանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են բժշկության մի շարք կարևոր ուղղություններով։ Երևանում հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Նրա խոսքով՝ ամենամյա համաժողովի անցկացումը թույլ է տալիս ոչ միայն փորձի փոխանակում իրականացնել, այլև ուրվագծել զարգացման որոշակի վեկտորներ: Նա նշել է ուռուցքաբանության ոլորտում համագործակցության հաջող զարգացումը, շարունակվող նշանակալի ծրագրերի իրականացումը։ Քննարկվում են նաև վիրահատական միջամտության, վնասվածքաբանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Մուրաշկոն նշել է, որ մարտական գործողությունները դրդում են վնասվածքաբանության ուղղության զարգացման։ Այդ զարգացումը թույլ է տալիս բազմաթիվ կյանքեր փրկել և խուսափել հաշմանդամությունից:
«Այսօրվա համաժողովի թեման մանկական մահացության և վերարտադրողական առողջության խնդիրներն են։ Անցած 5 տարվա ընթացքում այս ուղղությամբ շատ բան է արվել, արդյունավետ կրթական ծրագրեր են իրականացվում մեր երկրների միջև։ Միայն այս տարի Ռուսաստանում որակավորման բարձրացում է անցել հայաստանցի 41 մասնագետ։ Մենք շատ ուրախ ենք գիտելիքների այս փոխադարձ հարստացման համար»,-հավելել է նախարարը։
Նա ևս մեկ կարևոր ուղղություն է համարել նորածինների սկրինինգային ծրագիրը, գենետիկայի ոլորտի ծրագրերը: Այս ամենը, ընդհանուր առմամբ, հսկայական ներդրում է դառնում և նպաստում երեխաների առողջությանը՝ նվազեցնելով մանկական մահացության մակարդակը
Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է հայ-ռուսական ամենամյա առողջապահական համաժողովը: Դրան մասնակցում են երկու երկրների առողջապահության նախարարությունների առաջատար մասնագետները։ Անցյալ տարի նույնատիպ միջոցառում կայացել էր Ռուսաստանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.