ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
Եվրամիության երկրների ղեկավարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 16-ին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
«Եվրոպական խորհուրդն այսօր հավանություն է տվել տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների 15-րդ փաթեթին, որի նպատակն է ավելի սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունը՝ ծավալելու իր անօրինական, չհրահրված և չարդարացված պատերազմն Ուկրաինայի դեմ», - ասվում է փաստաթղթում։
Հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց, որոնք «պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խաթարող կամ դրանց սպառնացող գործողությունների համար»։
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև երրորդ երկրների 52 նավի նկատմամբ, որոնք, ըստ Բրյուսելի, օգտագործվել են Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակող միջոցները շրջանցելու համար։ Այսպիսով, նման նավերի թիվը հասել է 79-ի։
«Խորհուրդը լրացուցիչ նավեր է ավելացնում այն նավերի ցանկում, որոնց մուտքը նավահանգիստներ արգելված է, և որոնց արգելված է մատուցել ծովային փոխադրումների հետ կապված ծառայությունների լայն շրջանակ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Եվս 32 իրավաբանական անձ ավելացվել է այն իրավաբանական անձանց ցանկին, որոնք «ուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին Ուկրաինայի դեմ պատերազմում»։ Այդ ընկերությունների նկատմամբ կսահմանվեն երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ։ Այդ ընկերություններից մի քանիսը տեղակայված են երրորդ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում, Սերբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.