Բելոուսով․ Անհրաժեշտ է սպառնալիքներին հավաքական արձագանքման մեխանիզմների ստեղծումը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն անհրաժեշտ է համարում անվտանգության նոր սպառնալիքներին հավաքական արձագանքման մեխանիզմների ստեղծումը: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում։
«Պետք է լուծվեն մի շարք խնդիրներ։ Առաջինը՝ ապահովել անվտանգության նոր սպառնալիքին հավաքական արձագանքման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը։ Դրա համար անհրաժեշտ է օգտագործել ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Միութենական պետության ներուժը», - ասել Է Բելոուսովը։
ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ երկրի ռազմական համագործակցությունը 2024 թվականին ընդգրկել է ավելի քան 100 երկիր:
Կոլեգիայի նիստի ընթացքում Անդրեյ Բելոուսովը հայտարարել է նաև, որ ՌԴ ՊՆ միջազգային գործունեության գլխավոր նպատակը նոր՝ բազմաբևեռ աշխարհում Ռուսաստանի և դաշնակիցների անվտանգության ապահովումն է:
«Միջազգային գործունեությունը պետք է ուղղված լինի գլխավոր նպատակին՝ նոր՝ բազմաբևեռ աշխարհում Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգության ապահովմանը։ Այդ նպատակի իրագործման համար պետք է հենվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ռազմավարական ձեռքբերումների վրա»,-ասել է նա։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.