Բաշար ալ-Ասադը հրաժարական տալուց հետո առաջին հայտարարությունն է արել
Սիրիայի հեռացող նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտը, երբ զինված ընդդիմությունը մտել է քաղաք. նա լքել է երկիրը միայն նույն օրը երեկոյան, երբ փաստացի կորցրել էր վերահսկողությունը երկրի մնացած տարածքի վրա։ Այս մասին Ասադն ասել է հայտարարությունում։
«Ասադը մտադիր չէր հրաժարական տալ և չէր մտածում ահաբեկչական հարձակման օրերին ապաստան խնդրելու մասին (...) Այնուամենայնիվ, նախագահի համար իշխանությունը զավթելուց հետո երկրում մնալն անիմաստ դարձավ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ասադը ճանաչել է կառավարական սիրիական արաբական բանակի և պետական կառավարման համակարգի փլուզումը, ինչը, ըստ նրա, հանգեցրել է իր հրաժարականի որոշմանը, գրում է lenta.ru-ն։ Բացի այդ, նա նշել է, որ սկզբում գնացել է Հմեյմիմ, իսկ այնտեղից թռել է Ռուսաստան՝ իմանալով Դամասկոսի վերջնական անկման մասին։
Ասադի հեռանալը Սիրիայից պլանավորված չէր և տեղի չունեցավ մարտերի վերջին ժամերին, ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է RTVI-ն։ Այն բանից հետո, երբ ապստամբները մտան Դամասկոս, նախկին նախագահը, «ռուս դաշնակիցների հետ համակարգմամբ», տեղափոխվեց Լաթաքիա՝ հետևելու ռազմական գործողություններին:
«Այդ առավոտյան «Հմեյմիմ» ավիաբազա ժամանելուն պես պարզ դարձավ, որ մեր ուժերն ամբողջությամբ դուրս են բերվել մարտական բոլոր գծերից, իսկ բանակի վերջին դիրքերն ընկել են։ <…> Քանի որ անհնար էր լքել բազան, Մոսկվան դիմել է բազայի հրամանատարությանը կիրակի՝ դեկտեմբերի 8-ի երեկոյան, անհապաղ տարհանում կազմակերպելու խնդրանքով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Ասադի՝ այս իրադարձությունների ընթացքում ինքը «երբեք չի մտածել հրաժարական տալու կամ ապաստան փնտրելու մասին» և դրա համար առաջարկներ չի ստացել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.