Բորիս ՌՈԺԻՆ․ ԿԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ, ՈՐ ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՅԴ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎԻ
Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Իսրայելից զենք գնելու փաստը։
«Ադրբեջանը բավականաչափ զենք է ստանում Իսրայելից: Այնպես որ, այս առումով Ադրբեջանը հետևում է Իսրայելի հետ համագործակցության իր վաղեմի քաղաքականությանը։ Ադրբեջանն իր նպատակներն ունի՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողության հետ։ Շատ հավանական է Անդրկովկասում ռազմական գործողությունների կոնսերվացումը, կրկին Նախիջևանից դեպի Ադրբեջան միջանցք ստանալու և հետագայում դեպի Բաքու թուրքական միջանցք ստեղծելու նպատակով։ Իմ կարծիքով, նման սցենարի հավանականությունը բավականին մեծ է։
Մեր օրերում խաղաղության պայմանագրերն ավելին արժեն, քան այն թուղթը, որի վրա դրանք գրված են։ Միջազգային իրավունքը ներկայումս չի գործում։ Այն երկրները, որոնք չեն կարող պաշտպանել իրենց շահերը, սնունդ են հանդիսանում հարևան երկրների համար։ Կան բոլոր նախադրյալները, որ առաջիկա մեկ-երկու տարում այդ հակամարտությունը վերսկսվի։ Իսկ Իսրայելն ունի կոմերցիոն շահ և քաղաքական շահ: Բացի այդ, դա կհարվածի Անդրկովկասում Իրանի դիրքերին, քանի որ սկզբունքորեն հնարավոր է ճնշում գործադրել Իրանի վրա Ադրբեջանի տարածքից»,- ասել է Ռոժինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».