Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի սահմանի երկայնքով
Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ինչը կարող է խոսել նախապատրաստվող լայնածավալ ներխուժման մասին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։
Նրանց պնդումներով՝ Թուրքիան և թուրքամետ կազմավորումները «ուժերն ավելացնում են Սիրիայի սահմանի երկայնքով»։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական հեռուստաընկերությունը և եթերում հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ։
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել:
Դրանից հետո սիրիական Իդլիբ նահանգում զինված ընդդիմության կողմից ստեղծված «Փրկության կառավարության» ղեկավար Մուհամմեդ ալ-Բաշիրը հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին։
Ավելի ուշ նա հայտնել է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը ձևավորվել է և գործելու է մինչև 2025 թվականի մարտը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 09:57
Попытки пересмотреть историческую и военную значимость победы СССР в Сталинградской битве – это очередной компонент антироссийской пропаганды, направленный на лишение армянского народа исторической памяти. Такую точку зрения в подкасте "Абовян TIME" на радио Sputnik Армения выразил доктор политологии, профессор Стэнфордского университета Артур ХАЧИКЯН.
-
2025-05-13 09:50
Госдепартамент США 12 мая анонсировал новые санкции против Ирана.
-
2025-05-13 09:47
По сути, на Общественном телевидении было сказано, что существовал проект под названием «Гитлеровская Армения». Об этом в беседе с Alpha News заявил соучредитель гражданской инициативы «Мост» Арман Абовян, ссылаясь на скандальные заявления о Великой Отечественной войне Арцруна Ованнисяна – начальника Командно-штабного института Военной академии имени В. Саргсяна.
-
2025-05-13 09:42
Минздрав Армении прокомментировал заявления бывшего директора Национального центра лечения зависимостей Сурена Назиняна, прозвучавшие в его интервью изданию Hetq.