44-օրյա պատերազմից հետո 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ կան
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից և Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից հետո մարմինների և մասունքների փորձաքննություններն ավարտվել և ամփոփվել են։
«Կան մասունքներ, որ ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն` չափազանց վնասված լինելու պատճառով։ Կան նույնականացված և չհուղարկավորված մասունքներ ու մարմիններ»,- ասել էր Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ծնողների, նաև քննչական կոմիտեի ու պաշտպանության նախարարության հետ։
Դեռ 2023թ․ դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։ Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել էր նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։
Հիշեցնենք՝ 2023թ․ փետրվարին պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը հայտնել էր՝ այն մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն վերցրել, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.