Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԴՐՍԻՑ ԽԱՂԱՑՆՈՂ ՈՒԺԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը դժվար է կանխատեսել, քանի որ այն ամբողջովին կախված է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի քմահաճույքներից։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով դատական հերթական նիստից հետո։
«Հարցը պայմանավորված է նրանց քմահաճույքներով և Նիկոլի՝ այդ պահին ունեցած պատրաստակամությունից ու ճկունությունից»,- ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով հարցին, թե ի վերջո երբ կլինի Հայաստանում իշխանափոխություն՝ Աշոտյանն ասաց՝ հարցը կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որը, ըստ նրա, կարծես թե այնքան էլ այս պահին չի ուզում սեփական ճակատագիրն իր ձեռքը վերցնել, որքան Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից։
Ինչ վերաբերում է վերջերս Արևմուտքից ստացված դեղին քարտին, Աշոտյանը խորհուրդ տվեց չվստահել դրան։ Նրա խոսքով` եթե քաղաքականության մեջ գործեին ֆուտբոլի կանոնները, ապա Փաշինյանը վաղուց հեռացված պետք է լիներ քաղաքականությունից։
«Արևմուտքը երկու ձեռքով է խաղում․ մեկ հանրային դաշտում գովում է Նիկոլին, դուխ տալիս, շախի գցում ռուսների դեմ, իսկ տակը՝ փորձագիտական բոլոր մակարդակներում, գրում են, որ Նիկոլը քըխ ա, բայց արտաքնապես ասում են, որ պուպուշ ա»,- նշեց Աշոտյանն ու հիշեցրեց միջազգային տարբեր կառույցների հրապարակած զեկույցները, որոնցով, ըստ էության, ՀՀ իշխանությունները դեղին քարտ են ստացել։
Նշենք, որ օրերս հայտնի դարձավ՝ Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագրով զեկույցն ու դրանով, ըստ էության, դեղին քարտ ուղղել ՀՀ իշխանություններին։Մասնավորապես արձանագրվել է, որ պաշտոնյաների հայտարարագրման գործընթացում բազմաթիվ բացեր կան, նրանք լիարժեք ինֆորմացիա չեն տրամադրում և այլն։ Նշվել էր, որ չի գործում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, որը կկանխի կոռուպցիայի ծաղկումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.