Զախարովան մեկնաբանել է Ալիևի պահանջը՝ այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերաբերյալ
Կարծում եմ՝ ավելի լավ է Երևանում հարցնել, թե ինչպես են վերաբերվում հենց Հայաստանի իշխանություններն այս հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը Հայաստանի իշխանություններից՝ բանակցություններ սկսել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։
«Մեր դիրքորոշումը հայտարարված է. Եռակողմ համաձայնագրերի ամենաբարձր մակարդակի տարրերից է մարդասիրական բլոկի քննարկումը, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող այլ անձանց փոխանակումը։
Մենք բազմիցս նշել ենք Բաքվում և Երևանում երկխոսության վերսկսման կարևորությունը հումանիտար հարցերի ողջ շրջանակի շուրջ՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ հասարակական։ Մեր կողմից մենք պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը ցանկանան օգտվել մեր հնարավորություններից»,- ասել է Զախարովան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.