Ռյաբկով․ Միջուկային զենքի կիրառման ռիսկերը հասել են նախկինում նմանը չունեցող մակարդակի
Ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ, միջուկային զենքի կիրառման ռիսկերը մեծանում են, ըստ Интерфакс-ի՝ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում անցկացված համաժողովում։
«Կասկած չկա, որ միջազգային անվտանգության իրավիճակը ոչ միայն չի կայունանում, այլ շարունակում է անշեղորեն անկում ապրել»,-շեշտել է նա։
Ըստ փոխնախարարի՝ միջուկային զենքի կիրառման ռիսկերը հասել են նախկինում նմանը չունեցող մակարդակի։
«Արևմուտքի ավելի ու ավելի անխոհեմ գործողությունների արդյունքում շոշափելի ռիսկեր են ստեղծվում իրավիճակի անցման մի վիճակի, որտեղ գործնականում կարող է միջուկային զենքի կիրառման հարց առաջանալ, ընդ որում՝ ոչ թե մտահայեցողական, ինչպես ասում են, «վոլյունտարիստական», այլ մեր հռչակած դոկտրինայի ուղեցույցներին լիովին համապատասխան»,- նշել է Ռյաբկովը։
Ըստ նրա՝ «ակնհայտ է, որ մենք խոսում ենք աշխարհի ամենամեծ ռազմական բլոկի ձգտման մասին, որն իրեն միջուկային դաշինք է հռչակել՝ հասնելու համար ամենախոշոր միջուկային տերություններից մեկի ռազմավարական պարտությանը»։
«Յուրաքանչյուր ոք կարող է գնահատել նման ռազմավարության վտանգավորության աստիճանը՝ հիմնվելով հզոր միջուկային զինանոցներ ունեցող պետությունների դեմ առ դեմ ռազմական բախման հնարավոր հետևանքների մասին սեփական պատկերացումների վրա»,-հավելել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։
Նա համոզված է, որ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությունը սկզբից մինչև վերջ միտված է քանդելու Ռուսաստանի Դաշնության արտաքին անվտանգության ուրվագիծը և ուղղակի և ակնհայտ սպառնալիքներ է ստեղծում ՌԴ-ի համար՝ անմիջապես Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների վրա»։
«Մենք չենք կարող այս իրավիճակը չդիտարկել որպես ռազմավարական ոլորտում ամենակարևոր և հրատապ գործոններից մեկը։ Այսօր ռազմավարական կայունության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- եզրափակել է Ռյաբկովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 10:54
Следственный комитет обвинил оппозиционное движение «Священная борьба» в попытке теракта и захвата власти в Армении. Ведомство утверждает, что участники и руководители движения под названием «Священная борьба» планировали осуществить террористические акты и узурпацию власти в стране.
-
2025-06-25 10:50
«Новый, можно сказать, беспрецедентный этап репрессий, начавшихся в Армении, когда за одно предложение арестовывают национального мецената, а в день визита премьер-министра в Турцию проводятся массовые задержания с целью доказать Эрдогану, что он контролирует ситуацию в стране, по некоторым данным, не приветствовался некоторыми международными партнерами Армении». Об этом пишет газета «Грапарак».
-
2025-06-25 10:44
Правоохранительные органы с утра проводят обыски в домах сторонников оппозиционного движения "Священная борьба". Об этом сообщается в Telegram-канале движения.
-
2025-06-25 10:31
Пашинян согласен 23 июня МИД Армении заявил о глубоком разочаровании в связи с искажёнными и крайне односторонними формулировками, содержащимися в «Стамбульской декларации», принятой по итогам 51-й сессии Совета министров иностранных дел Организации исламского сотрудничества (ОИС), проходившей 21-22 июня 2025 года в Турции.