ՀՀ-ն պատրաստվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրել Հունգարիայի հետ
Հայաստանը պատրաստվում է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Հունգարիայի հետ։ Էկոնոմիկայի նախարարության` համաձայնագիրը ստորագրելու առաջարկը հավանության է արժանացավ ՀՀ կառավարության նիստում։
Ինչպես նշվում է կառավարության պարզաբանման մեջ, փաստաթուղթն ուղղված է երկկողմ հարաբերությունների զարգացմանը առևտրի, դեղագործության, զբոսաշրջության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Նախատեսվում է նաև տնտեսական հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով ստեղծել։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին Հայաստանը որոշեց դեսպանություն բացել Հունգարիայում։ Այս երկրի հետ հարաբերություններում լարվածություն էր առաջացել 2012 թվականին, երբ Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։
Երկխոսությունը վերսկսվեց 2022 թվականին։ Հունգարիան միջնորդ հանդիսացավ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի համար։ Ավելի ուշ Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն պայմանավորվեցին դեսպանատների փոխադարձ բացման շուրջ։
Չնայած քաղաքական տարաձայնություններին` երկրների միջև տնտեսական կապերը պահպանվում էին։ 2023 թվականին Հայաստանից Հունգարիա արտահանումը կազմել է շուրջ 1 մլն դոլար, հիմնականում արտահանել են քար և կերամիկական արտադրանքներ, ինչպես նաև սարքավորումներ։ Հունգարիայից ներմուծումը հասել է գրեթե 30 մլն դոլարի, որի մեծ մասը ավանդաբար դեղամիջոցներն են (մոտ 8 մլն դոլար)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 11:12
Депутат от оппозиционной фракции "Айастан" Гарник Даниелян охарактеризовал обыски в доме архиепископа Баграта Галстаняна, лидера движения "Священная борьба", как проявление политических репрессий.
-
2025-06-25 11:07
В настоящее время незаконные обыски проводятся в квартирах члена Верховного органа АРФ Дашнакцутюн Игоря Саркисяна, члена комитета АРФД в Абовяне Вардана Авакяна, члена комитета АРФД в Раздане Арташеса Унаняна и члена комитета АРФД в Ноемберяне Вараздата Амиракяна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в Верховном органе АРФД Армении.
-
2025-06-25 11:06
Представитель президента США Дональда Трампа на Ближнем Востоке Стив Уиткофф в интервью телеканалу Fox News заявил во вторник, что переговоры между Соединенными Штатами и Ираном были «многообещающими» и что Вашингтон надеется на долгосрочное мирное соглашение.
-
2025-06-25 10:54
Следственный комитет обвинил оппозиционное движение «Священная борьба» в попытке теракта и захвата власти в Армении. Ведомство утверждает, что участники и руководители движения под названием «Священная борьба» планировали осуществить террористические акты и узурпацию власти в стране.