Ադրբեջանը դարձել է «իսլամական ութնյակի» անդամ
Ադրբեջանը դարձել է «Իսլամական ութնյակի» (D-8) անդամ, որը Եգիպտոսից բացի ներառում է Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան։ Այդ մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է միավորման գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանին D-8 կազմակերպությանն անդամակցելու կապակցությամբ։ Այս քայլը, անկասկած, կհարստացնի այսօրվա քննարկումները և նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում»,- ասել է Ալ-Սիսին։
Եգիպտոսի նախագահի ելույթը հեռարձակել է նրա գրասենյակը, հաղորդում են լրատվամիջոցները։
«Իսլամական ութնյակ»-ը ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի վարչապետ (1996-1997 թվականներին) Նեջմեթթին Էրբաքանի նախաձեռնությամբ։ Եգիպտոսում գագաթնաժողովը 11-րդն է կազմակերպության պատմության մեջ և անցկացվում է «Ներդրումներ երիտասարդության մեջ և աջակցում փոքր և միջին բիզնեսին. ձևավորելով ապագայի տնտեսությունը» կարգախոսի ներքո։ Բացի անդամ երկրների ղեկավարներից, դրան մասնակցել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին և Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյթը։
Հատուկ փակ հանդիպման ժամանակ կողմերը նախատեսում են քննարկել Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունները՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակությունը, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում և Սիրիայում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.