Երևանը և Անկարան կգնահատեն Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները
Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,– նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանն իր ելույթի ժամանակ էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նմանատիպ հայտարարություն էր արել։ Նա նաև նշել էր, որ այդ ամենը լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.