Последние новости

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ինչպես արդեն տեղեկացվել է, ձերբակալվել են ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության գործով երկու կասկածյալներ: Հիշեցնենք, որ պայթուցիկ սարքը գործարկվել է այն պահին, երբ գեներալն ու իր օգնականը դուրս են եկել շենքից:

Անմիջական կատարողը՝ Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացին, հայտնել է, որ հավաքագրվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Նրա ցուցմունքների համաձայն՝ պայթեցնողը տեղադրել ռումբը էլեկտրական ինքնաշարժի վրա, հետևելու համար մեքենա է վարձել, դրա մեջ Wi-Fi տեսախցիկ տեղադրել, որպեսզի պատկերը հեռարձակվի Դնեպրոպետրովսկ՝ ահաբեկչության կազմակերպիչներին: Սպանություն գործելու համար Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան խոստացել են 100 հազար դոլար վարձատրություն և մեկնում ԵՄ։

Այսպիսով, այսօր գրեթե ոչ ոք կասկածի տակ չի առնում այն, որ գեներալ Կիրիլովի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը պատվիրել և կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները: Ռուսական ԶԼՄ-ներում քննարկվում է այն վարկածը, որ վերջիններիս հետևում կանգնած են բրիտանական հատուկ ծառայությունները: Դրա հավանականությունը չի կարող չքննարկվել, եթե ելնենք հակամարտության ընթացքի նկատմամբ բրիտանացիների ընդհանուր մոտեցումից։ Գաղտնիք չէ, որ Լոնդոնը պատերազմը շարունակելու Կիևի գլխավոր ոգևորողներից մեկն է։

Պաշտոնական Լոնդոնն առայժմ չի հերքել նման մեղադրանքները, ի տարբերություն ամերիկացիների, որոնք արդեն հայտարարել են, որ առնչություն չունեն։ Ավելին, լոնդոնյան The Times-ն իր խմբագրականում արդարացնում է ահաբեկչությունը՝ անվանելով դա ինքնապաշտպանության ակտ

Ռուս բարձրաստիճան զինվորականի դեմ իրականացված ահաբեկչությունը հերթական վկայությունն է այն բանի, ինչի մասին խոսել ենք բազմիցս. որոշ ուժեր ձգտում են նախքան Թրամփի երդմնակալությունը ամեն կերպ սրել իրավիճակն ուկրաինական ճակատում: Ոչ միայն Ուկրաինայում, բայց առաջին հերթին այնտեղ։

Սակայն նման որոշումներ կայացնողների շրջանում կա երկու «հոսանք»։ Մի մասի ցինիկ «տրամաբանությունն» այն է, որ մինչ Թրամփը կներկայացնի իր խոստացած խաղաղության առաջարկները, պետք է փորձել հնարավորինս թուլացնել Ռուսաստանին, որպեսզի Մոսկվան ավելի հեշտ զիջումների գնա բանակցային գործընթացում։ Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու Վաշինգտոնի վերջին գործողությունները այդ շարքից են:

Բայց կա նաև մյուս «հոսանքը», որն ահագնացնում է լարվածությունը ոչ թե Մոսկվայի հետ բանակցություններ վարելը Թրամփի համար հեշտացնելու, այլ հակամարտության հանգույցն այնպես ձգելու նպատակով, որ հնարավոր չլինի արձակել։ Կիրիլովի դեմ ահաբեկչությունը հենց այդ «տրամաբանությամբ» է, քանի որ դրա կազմակերպիչները հատել են ևս մեկ «կարմիր գիծ»։

Հասկանալի է, ինչպես ասում է արևելյան ասացվածքը՝ պատերազմում չիր ու չամիչ չեն բաժանում, բայց մեկ բան է, երբ բարձրաստիճան սպան զոհվում է մարտի դաշտում, և այլ բան, երբ նրան պայթեցնում են իր տան մոտ:

Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն: Եվ եթե այսօր դու արդարացնում ես դա, քանի որ իրականացվել է նրա դեմ, ում թշնամի ես համարում, ապա պետք է հաշվի նստես այն փաստի հետ, որ վաղը նույն գործողությունը կարող են կատարել քո դեմ, և ճիշտ նույն կերպ արդարացնել նրանով, որ քեզ թշնամի են համարում։

Փորձագետները նշում են, որ բարձրաստիճան զինվորականների դեմ ահաբեկչական գործողությունների ներկայիս միտումը սկիզբ է առել 2020 թվականի հունվարի 2-ին Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից։ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ամերիկացի զինվորականները սպանել են իրանական էլիտար հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին «պատերազմը դադարեցնելու, այլ ոչ թե այն սկսելու համար»:

Իրանն այն ժամանակ պատասխանեց Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծմամբ։ Սակայն մի շարք դիտորդներ դա համարում են «զուսպ արձագանք», ինչն էլ հանգեցրեց ԻՀՊԿ-ի, «Հըզբոլլահի» մյուս հրամանատարների դեմ հետագա ահաբեկչական գործողությունների:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН ПЕРЕДАЛ «ПОСЛАНИЕ ИСТОРИЧЕСКОЙ АРМЕНИИ»
    2025-05-30 10:19

    Пашинян не был бы Пашиняном, если бы не воспользовался праздничными мероприятиями в Сардарапате для саморекламы. Поставив по правую руку от себя президента страны, а по левую - спикера парламента, Пашинян поделился с присутствующими другими официальными лицами и представителями силовых структур своими новыми «открытиями».

  • КОГДА В МОЗГИ ПРОНИКЛА ВОДА
    2025-05-29 09:48

    После заключения мирного договора, спустя 5 минут, армяне начнут торговать с азербайджанцами. Армяне смогут жить в Баку, а азербайджанцы в Армении, как армяне в Грузии. Автор этих «гениальных» мыслей - спикер парламента РА Ален Симонян. Тот самый, которого некоторые неполиткорректные господа называют человеком из аквариума, напоминая о видеоролике, героем которого был наш спикер в дни, когда большая политика не подозревала о его существовании. Николу Пашиняну стоит обеспокоиться. У него появился достойный конкурент по части… Как бы пополиткорректней выразиться… Не получается. Пусть читатель сам даст характеристику этим мыслям спикера армянского парламента.

  • ОСУДИ И ВОЗЛЮБИ: ЕВРОПЕЙСКАЯ ПОЛИТИКА В ОТНОШЕНИИ БАКУ
    2025-05-28 09:36

    Много слышим ласковых слов в адрес официального Еревана со стороны европейцев. Представители Еревана - желанные гости в Европе, европейские политики, разные самые, - желанные гости официального Еревана. Только вот странность: давно уже не слышно от европейских политиков не только слова, даже намека на осуждение этнической чистки, которую провел в Арцахе Алиев…

  • ДУГИН ПИШЕТ АЛИЕВУ
    2025-05-27 09:24

    Обеспокоенный негативными процессами в отношениях между Москвой и Баку главный «евразиец» Александр Дугин написал открытое письмо президенту Азербайджана Ильхаму Алиеву. Непосредственным поводом послужило то, что лидер Евразийского движения Азербайджана Ибрагим Гасанов и его товарищ Ибрагим Гумбатов приговорены в Азербайджане «за шпионаж в пользу России» к тюремному заключению на срок 14 и 13 лет. Сообщается, что недавно был арестован еще один «евразиец».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ