Պե՞տք են արդյոք բանակին սահմանափակումներով ծառայող զինվորներ. պատգամավորը`որոշման մասին
Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին այսուհետ ոչ թե տարկետում տալու, այլ սահմանափակումներով ծառայության զորակոչելու կառավարության որոշումը կապված է երկրի սուղ զորահավաքային հնարավորությունների և ռեսուրսների հետ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով կառավարության երեկվա որոշմանը։
Նշենք, որ երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել որոշ հիվանդություններ ունեցող զորակոչիկներին զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի ճանաչելու մասին որոշմանը:
Նախկինում նման դեպքերում տրվում էր մեկ տարվա տարկետում, որն անհրաժեշտության դեպքում երկարաձգվում էր։ Իսկ այժմ առողջության սահմանափակումներով զորակոչիկներին ծառայության կուղարկեն ստորաբաժանումներ, որտեղ բարձր ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջվում։
Պատգամավորի խոսքով` իհարկե պետք է այնպես անել, որ առողջական որոշակի խնդիրներ ունեցող մարդիկ, այնուամենայնիվ, ներգրավվեն զինվորական ծառայության մեջ, սակայն այս որոշումը, ըստ նրա, կարող է առաջացնել որոշ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ արտոնությունից կցանկանան օգտվել նաև առողջ, բայց շատ փող ունեցող մարդիկ։
Աբրահամյանը մատնանշում է ևս մեկ խնդիր, որն այս համատեքստում լուծման կարիք ունի: Նրա խոսքով՝ այսօր էլ կան ժամկետային զինծառայողներ, որոնք առողջական խնդիրների պատճառով որոշակի սահմանափակումներով են ծառայություն իրականացնում: Սակայն շատ դեպքերում նրանք ծառայում են այնպիսի ստորաբաժանումներում, որոնց մարտունակության վրա առողջական խնդիրներ ունեցող զինվորները կարող են բացասաբար ազդել։
«Այսպիսի խնդիրներ մենք շատ ենք ունեցել տարբեր զորամասերում, և այն ավելի խորը վերլուծության կարիք ունի։ Սա մեկ-երկու քայլով կամ միայն որոշումով խնդրին ծառայող նախագիծ չէ։ Եթե սրան պատշաճ ուշադրություն չդարձնեն, ապա զորքերում բալանսի խախտման խնդիր կառաջանա»,- ասում է նա:
Ըստ պատգամավորի`գործող իշխանությունը պետք է այս պահին որևէ արմատական փոփոխության չգնա, քանի որ մինչև հիմա բոլոր փոփոխություններով միայն վնասել են բանակին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.