Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ՆԱՄԱԽՎԱՆԻ ՀԷԿ-Ը ՈՐՊԵՍ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐ
Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական ENKA ընկերությունը միջազգային արբիտրաժում հաղթանակ տարավ Թբիլիսիի նկատմամբ: Վերջինս պարտավորվում է ընկերությանը վճարել 382,3 մլն ԱՄՆ դոլար՝ Նամախվանի ՀԷԿ-ի նախագծի կասեցման վնասները հատուցելու նպատակով:
Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեև ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանայություն:
Մոտ 800 մլն ԱՄՆ դոլար գնահատվող ՀԷԿ-ը կառուցվում էր թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել էր Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող էր շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան:
Արդյունքում փաստացիորեն թուրքական ընկերությունը հնարավորություն էր ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չէր կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիյի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Դա, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել նաև Մոսկվային:
2021 թ.-ին գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անց էին կացվում բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ այլևս հնչեցվում էին ոչ միայն բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական ու ավելի հաճախ՝ հակաթուրքական դրույթներ:
Պատահական չէին թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում ՛՛հակաթուրքական հիսթերիայի՛՛ գեներացման մասին: Արդյունքում խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, ինչի վառ դրսևորումներից էր Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ:
Վերջ ի վերջո, Թբիլիսին որոշում կայացրեց կասեցնել թուրքական ընկերության հետ համագործակցությունը, իսկ ՀԷԿ-ի նախագիծը դուրս բերվեց օրակարգից:
Նամախվանի ՀԷԿ-ը սոսկ տնտեսական նախագիծ չէր, այն ձեռք էր բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն: Ցուցարարների շարքերում վրաց հոգևորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից էր:
Նամախվանի ՀԷԿ-ի ոդիսականը առավել քան ցայտուն կերպով բացահայտում է թուրք-վրացական հարաբերությունների իրական բնույթը, թուրքական կապիտալի ագրեսիվ էքսպանսիայի էությունն ու հեռահար նպատակները: Վերոնշյալ արբիտրաժային որոշումն էլ ինչ-որ իմաստով կոնցեպտուալ ամբողջականացում է ապահովում այս գործընթացին:
Վահե ԴԱՎԹՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 09:27
Было бы справедливо, если бы Патриарх Московский и Всея Руси Кирилл за уничтожение христиан и их культурного наследия наградил орденом не только Мехрибан Алиеву, но и ее партнершу – Анну Акопян, пишет в соцсети Фейсбук историк, доктор политических наук Армен АЙВАЗЯН.
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.
-
2025-04-30 18:47
Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.